YouVersion Logo
Search Icon

Հռոմեացիներին 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառա, կոչված առաքյալ լինելու, ընտրված քարոզելու Աստծու Ավետարանը, 2որ Սուրբ Գրքում Աստված նախապես իր մարգարեների միջոցով խոստացել էր 3իր Որդու մասին, որ մարմնով սերում էր Դավթի սերնդից, 4ըստ Սուրբ Հոգու Աստծու Որդի էր սահմանված՝ զորությամբ մեռելներից հարություն առնելով. մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ 5Նրա միջոցով ստացանք շնորհ՝ առաքյալ լինելու, որպեսզի բոլոր ազգերին հավատի հնազանդության առաջնորդենք իր անվան համար։ 6Դուք էլ եք նրանցից, քանի որ ձեզ կանչեց Հիսուս Քրիստոսը. 7Ձեզ բոլորիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սրբեր կոչվածներիդ. շնորհ ձեզ և խաղաղություն Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից։
Պողոսի աղոթքը
8Նախ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ողջ աշխարհում։ 9Որովհետև վկա է ինձ Աստված, որին ես ծառայում եմ իմ հոգով՝ իր Որդու Ավետարանը քարոզելով, թե ինչպե՛ս եմ անդադար հիշում ձեզ՝ 10ամեն ժամ իմ աղոթքներում աղաչելով, որ գուցե ինձ երբևէ հաջողվի մի անգամ Աստծու կամքով ձեզ մոտ գալ։ 11Որովհետև շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ հոգևոր մի շնորհ մատուցեմ ձեզ ամրացնելու համար, 12այսինքն՝ որպեսզի ձեզ հետ և ձեզ մոտ սփոփվեմ մեր՝ իմ և ձեր միասնական հավատի միջոցով։ 13Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք, որ շատ անգամ մտադրվեցի ձեզ մոտ գալ (թեև մինչև հիմա արգելքներ եղան), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես մյուս հեթանոսների մեջ։ 14Ես պարտական եմ հույներին ու բարբարոսներին, իմաստուններին ու անմիտներին, 15ուստի հոժար եմ ձեզ էլ, որ Հռոմում եք, իմ կարողության չափով ավետարանելու։
16Ես Ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար. նախ՝ հրեայի, ապա՝ նաև հույնի։ 17Որովհետև Աստծու արդարությունը նրա միջոցով է հայտնվում. հավատից՝ հավատի մեջ, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։
Մարդկությունն առանց Քրիստոսի
18Որովհետև Աստծու բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության և անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ 19Որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ 20Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով. արդ նրանք որևէ արդարացում չունեն, 21քանի որ Աստծուն ճանաչելով՝ նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան, և նրանց անմիտ սրտերը խավարեցին։ 22Ասելով, թե իմաստուն են, հիմարացան։ 23Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։
Աստծու բարկությունը
24Այդ պատճառով Աստված էլ նրանց, ըստ իրենց սրտերի ցանկության, պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։ 25Նրանք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ հավիտյանս օրհնյալ է. ամեն։ 26Դրա համար Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, և նրանց էգերը բնական հարաբերությունը անբնականի հետ փոխեցին։ 27Նույն կերպ էլ արուները, էգերի հետ բնական հարաբերությունը թողած, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուներն արուների հետ խայտառակություն էին անում և փոխարենն իրենց անձերում ստանում էին իրենց մոլորությանն արժանի փոխհատուցումը։ 28Եվ քանի որ չփորձեցին իրենց մտքի մեջ Աստծուն ունենալ, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ կատարեն։ 29Նրանք լցված են ամեն անիրավությամբ՝ պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, մարդասպանությամբ, կռվով, նենգությամբ, չար բարքով. 30չարախոսներ, բամբասողներ, աստվածատյացներ, անարգողներ, ամբարտավաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողներին չհնազանդվողներ, 31անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ։ 32Նրանք, իմանալով Աստծու արդար դատաստանը, որ այսպիսի բաներ կատարողները մահվան են արժանի, ոչ միայն անում են այս բաները, այլ անողներին էլ հավանություն են տալիս։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy