YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 79

79
Աղոթք ազգի ազատության համար
Ասափի սաղմոս։
1Ո՜վ Աստված, հեթանոսները մտան քո ժառանգության մեջ, պղծեցին քո սուրբ տաճարը, Երուսաղեմն ավերակ դարձրին։
2Քո ստրուկների դիակները նրանք կերակուր տվին երկնքի թռչուններին և քո սրբերի մարմինները՝ երկրի գազաններին։
3Նրանց արյունը թափեցին, ինչպես ջուրը Երուսաղեմի չորս կողմը, և թաղող չկար։
4Մենք եղանք մեր դրացիների նախատինքը և մեր չորս կողմում գտնվողների ծաղրն ու անարգանքը։
5Մինչև ե՞րբ, ո՜վ Տեր, պիտի միշտ բարկանաս, և քո նախանձը կրակի պես պիտի բորբոքվի՞։
6Թափի՛ր քո բարկությունն այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն թագավորությունների վրա, որոնք չեն տալիս քո անունը։
7Որովհետև նրանք կերան Հակոբին և ավերեցին նրա բնակությունը։
8Մի՛ հիշիր մեր առաջվա անօրենությունները. թող քո ողորմությունը շուտով հասնի մեզ, որովհետև մենք շատ տկարացանք։
9Օգնի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված, քո անվան փառքի համար և փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը քո անվան համար։
10Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Որտե՞ղ է նրանց Աստվածը». քո ծառաների թափված արյան վրեժը թող հայտնվի հեթանոսների մեջ, մեր աչքի առջև։
11Գերիների հառաչանքը թող հասնի քո առջև. քո բազկի մեծության համեմատ ապրեցրո՛ւ մահվան մատնվածների որդիներին։
12Յոթնապատիկ հատուցի՛ր մեր դրացիներին իրենց ծոցի մեջ, իրենց այն նախատինքի փոխարեն, որով քեզ անարգեցին, ո՜վ Տեր։
13Բայց մենք քո ժողովուրդը և քո արոտի հոտն ենք. հավիտյան պիտի գոհություն մատուցենք քեզ և քո գովասանքը պիտի պատմենք սերնդեսերունդ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in