YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 116

116
Մահվանից ազատվածը գովում է Տիրոջը
1Ես ուրախ եմ, որ Տերը լսեց իմ ձայնը և իմ աղաչանքը,
2Որ իր ականջը խոնարհեց դեպի ինձ, և ես իմ բոլոր օրերում պիտի կանչեմ նրան։
3Մահվան լարերը պատեցին ինձ, և դժոխքի վշտերը գտան ինձ. նեղություն և տրտմություն գտա ես։
4Բայց ես կանչեցի Տիրոջ անունը. Տե՛ր, փրկի՛ր իմ անձը։
5Ողորմած է Տերը և արդար. գթած է մեր Աստվածը։
6Տերը պահում է անօգնականներին. ես խեղճացա, և նա ապրեցրեց ինձ։
7Ո՛վ իմ անձ, դարձի՛ր քո հանգստությանը, որովհետև Տերը քեզ բարիք արեց։
8Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահվանից, իմ աչքը՝ արտասուքից և իմ ոտքերը՝ սայթաքելուց։
9Ես պիտի ընթանամ Տիրոջ առջև ողջերի երկրում։
10Ես իմ հավատքը պահեցի, նույնիսկ երբ ասացի. «Ես շատ չարչարվեցի»։
11Ես շփոթահար ասացի. «Ամեն մարդ սուտ է»։
12Ի՞նչ հատուցեմ Տիրոջը այն ամբողջ բարության փոխարեն, որ արել է ինձ։
13Փրկության բաժակը պիտի վերցնեմ և կանչեմ Տիրոջ անունը։
14Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև։
15Տիրոջ առջև պատվական է իր սրբերի մահը։
16Օ՜, Տե՛ր, ես քո ծառան եմ. ես քո ծառան եմ և քո աղախնի որդին. դու արձակեցիր իմ կապանքները։
17Գոհության զոհ պիտի մատուցեմ քեզ և կանչեմ Տիրոջ անունը։
18Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև,
19Տիրոջ տան սրահների մեջ, քո մեջ, Երուսաղե՛մ։ Ալելուիա՜։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy