YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 115

115
Միակ ճշմարիտ Աստվածը
1Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ քո անվա՛նը փառք տուր քո ողորմության և քո ճշմարտության համար։
2Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»։
3Բայց մեր Աստվածը երկնքում է. ամենը, ինչ որ նա կամենում է, անում է։
4Նրանց կուռքերը արծաթ ու ոսկի են, մարդու ձեռքի գործեր.
5Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում,
6Ականջներ ունեն և չեն լսում, քիթ ունեն և հոտ չեն առնում,
7Ձեռքեր ունեն և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն քայլում և ձայն չեն հանում իրենց կոկորդով։
8Նրանց կերտողներն էլ նրանց նման են, և բոլոր նրանք, որ իրենց հույսը դնում են դրանց վրա։
9Ո՛վ Իսրայել, հույսդ Տիրոջ վրա՛ դիր. նրանց օգնությունը և վահանը նա է։
10Ո՛վ Ահարոնի տուն, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք, նրանց օգնությունը և վահանը նա է։
11Ո՛վ Տիրոջից վախեցողներ, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք. նրանց օգնությունը և վահանը նա է։
12Տերը հիշում է մեզ. նա կօրհնի, նա կօրհնի Իսրայելի տունը, նա կօրհնի Ահարոնի տունը։
13Նա կօրհնի Տիրոջից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։
14Տերը կշատացնի օրհնությունը ձեզ վրա, ձեզ վրա և ձեր որդիների վրա։
15Դուք օրհնված եք Տիրոջից, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։
16Երկինքների երկինքը Տիրոջն է, և նա երկիրը տվեց մարդկանց որդիներին։
17Ոչ թե մեռելները պիտի օրհնեն Տիրոջը, ոչ էլ գերեզմանի մեջ իջնողները,
18Այլ մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետև մինչև հավիտյան։ Ալելուիա՜։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy