ԱՌԱԿՆԵՐ 31
31
Պատգամ թագավորին
1Լեմուել թագավորի խոսքերը. այն պատգամը, որով նրան խրատեց իր մայրը.
2«Ի՞նչ ասեմ, որդի՛ս, ի՞նչ, ո՛վ իմ որովայնի որդին, ի՞նչ, ո՛վ իմ ուխտերի որդին.
3Քո զորությունը կանանց մի՛ տուր, ոչ էլ քո ճանապարհները՝ թագավորներ տապալողներին։
4Թագավորների համար չէ, ո՛վ Լեմուել, թագավորների համար չէ գինի խմելը, ոչ էլ օղին՝ իշխանների,
5Որպեսզի չխմեն և չմոռանան վճիռը և ոչ մի տառապյալի դատը չայլափոխեն։
6Օղին կորչողի՛ն տվեք և գինին՝ դառնահոգիներին.
7Թող խմի և մոռանա իր աղքատությունը և իր թշվառությունն այլևս չհիշի։
8Բա՛ց բերանդ համրի համար և բոլոր անօգնականների#31.8 Բռց. փոփոխության որդիների։ դատի համար։
9Բա՛ց բերանդ, դատի՛ր արդարությամբ և աղքատի ու կարոտյալի դատը տե՛ս։
Առաքինի կինը
10Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. նրա գինը գոհարներից շատ ավելի է։
11Նրա վրա վստահ է իր ամուսնու սիրտը, և ավարի կարիք չի լինի։
12Նա իր կյանքի բոլոր օրերին նրան բարիք կբերի և ոչ թե չարիք։
13Նա բուրդ և քաթան կփնտրի և իր ձեռքի հոժարությամբ կգործի։
14Նա վաճառականի նավերի նման է. նրա հացը հեռվից է բերում։
15Նա տակավին գիշերով է վեր կենում և իր տան անդամների կերակուրն է տալիս ու իր աղախինների բաժինը։
16Արտի մասին է մտածում և առնում այն, իր ձեռքի պտղից այգի է տնկում։
17Իր մեջքը գոտևորում է զորությամբ և ամրապնդում է իր բազուկները։
18Նա հասկանում է, որ իր առևտրի շահույթը լավ է. նրա ճրագը գիշերը չի հանգչում։
19Նա իր ձեռքը մեկնում է իլիկին և իր ափով ճախարակը բռնում։
20Նա իր ձեռքը պարզում է աղքատին և ձեռք մեկնում կարոտյալին։
21Նա իր տնեցիների համար ձյունից չի վախենում, որովհետև ամբողջ ընտանիքը բրդյա կարմիր հանդերձներ է հագել#31.21 Այսինքն՝ տաք պահող։։
22Նա ծածկոցներ է շինում իր համար, նրա հանդերձը նուրբ գործվածք ու բեհեզ ծիրանի է։
23Նրա ամուսինը ճանաչված է քաղաքի դարպասներում, երբ նստում է երկրի երեցների հետ։
24Նա կտավ է գործում ու ծախում և գոտի է հանձնում վաճառականին։
25Զորությունն ու պատիվն են նրա զգեստը, և ուրախ է հետագա օրերի համար։
26Նա իր բերանն իմաստությամբ է բացում, և նրա լեզվի վրա բարության ուսուցում կա։
27Նա իր տան գործերն է հսկում և ծուլության հացը չի ուտում։
28Նրա որդիները կանգնում են և երանելի են կոչում նրան, նրա ամուսինը ևս գովաբանում է նրան.
29“Շատ աղջիկներ են առաքինի եղել, բայց դու նրանց բոլորին էլ գերազանցեցիր”։
30Սուտ է վայելչությունը,#31.30 Բռց. շնորհք։ և ունայն՝ գեղեցկությունը. այն կինը, որ երկյուղում է Տիրոջից, կգովաբանվի։
31Տվե՛ք նրան իր ձեռքի պտղից, և թող նրա արարքները գովեն նրան քաղաքի դարպասներում»։
Currently Selected:
ԱՌԱԿՆԵՐ 31: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018