ՆԵԵՄԻԱ 7
7
1Եվ երբ պարիսպը կառուցվեց, և ես դռները կանգնեցրի, և դռնապաններ ու երգիչներ և ղևտացիներ դրվեցին, 2իմ եղբայր Անանիին և աշտարակի իշխան Անանիային, որ հավատարիմ մարդ է և շատերից ավելի Աստծուց երկյուղած, պատվիրեցի Երուսաղեմի մասին 3և ասացի նրանց. «Երուսաղեմի դռները թող չբացվեն մինչև արևի տաքացնելը, և դեռ իրենք այնտեղ կանգնած՝ դռները փակեն և կողպեն, և Երուսաղեմի բնակիչներին պահապաններ դնեն՝ ամեն մարդ իր պահպանությամբ և ամեն մարդ իր տան դիմացը»։
4Սակայն քաղաքն ընդարձակ և մեծ էր, իսկ միջի ժողովուրդը քիչ էր, և տներ չէին շինված։ 5Եվ Աստված իմ սրտի մեջ դրեց, որ ժողովեմ իշխաններին, զորականներին և ժողովրդին, որ արձանագրվեն, և ազգաբանության մի գիրք գտա առաջին անգամ գերությունից եկողների մասին, և նրանում գրված էր.
Գերությունից վերադարձածների ցանկը
(Եզր. 2.1-10)
6«Սրանք են գավառի բնակիչները, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի գերեվարությունից եկել և վերադարձել են Երուսաղեմ և Հրեաստան՝ ամեն մարդ իր քաղաքը, 7և եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Ազարիայի, Ռաամիայի, Նաեմանիի, Մուրթքեի, Բաղասանի, Մասփարաթի, Բագուեի, Նավումի և Բաանայի հետ։ Այս է Իսրայելի ժողովրդի մարդկանց թիվը. 8Փարոսի որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու. 9Սափատիայի որդիները՝ երեք հարյուր յոթանասուներկու. 10Արահի որդիները՝ վեց հարյուր հիսուներկու. 11Փաաթ-Մովաբի որդիները՝ Հեսուի և Հովաբի որդիներից՝ երկու հազար ութ հարյուր տասնութ. 12Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս. 13Զաթուի որդիները՝ ութ հարյուր քառասունհինգ. 14Զաքքայի որդիները՝ յոթ հարյուր վաթսուն. 15Բանուիի որդիները՝ վեց հարյուր քառասունութ. 16Բեբայիի որդիները՝ վեց հարյուր քսանութ. 17Ազգադի որդիները՝ երկու հազար երեք հարյուր քսաներկու. 18Ադոնիկամի որդիները՝ վեց հարյուր վաթսունյոթ. 19Բագուեի որդիները՝ երկու հազար վաթսունյոթ. 20Ադինի որդիները՝ վեց հարյուր հիսունհինգ. 21Ատերի որդիները՝ Եզեկիայից՝ իննսունութ. 22Հասումի որդիները՝ երեք հարյուր քսանութ. 23Բեսէէի որդիները՝ երեք հարյուր քսանչորս. 24Արիփի որդիները՝ հարյուր տասներկու. 25Գաբավոնի որդիները՝ իննսունհինգ. 26Բեթլեհեմի ու Նատոփայի մարդիկ՝ հարյուր ութսունութ. 27Անաթովթի մարդիկ՝ հարյուր քսանութ. 28Ազամոթի տան մարդիկ՝ քառասուներկու. 29Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի մարդիկ՝ յոթ հարյուր քառասուներեք. 30Ռամայի և Գաբայի մարդիկ՝ վեց հարյուր քսանմեկ. 31Մաքմասի մարդիկ՝ հարյուր քսաներկու. 32Բեթելի և Գայիի մարդիկ՝ հարյուր քսաներեք. 33մյուս Նաբավի մարդիկ՝ հիսուներկու. 34մյուս Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս. 35Հարիմի որդիները՝ երեք հարյուր քսան. 36Երիքովի որդիները՝ երեք հարյուր քառասունհինգ. 37Ղովդի, Ադիդի և Ովնովի որդիները՝ յոթ հարյուր քսանմեկ. 38Սենաայի որդիները՝ երեք հազար ինը հարյուր երեսուն։
39Քահանաները՝ Հեսուի տնից՝ Հեդայիայի որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք. 40Եմմերի որդիները՝ հազար հիսուներկու. 41Փասուրի որդիները՝ հազար երկու հարյուր քառասունյոթ. 42Հարիմի որդիները՝ հազար տասնյոթ։
43Ղևտացիները՝ Ովդուիայի որդիներից Հեսուի և Կադմիելի որդիները՝ յոթանասունչորս։
44Երգիչները՝ Ասափի որդիները՝ հարյուր քառասունութ։
45Դռնապանները՝ Սեղղումի որդիները, Ատերի որդիները, Տեղմոնի որդիները, Ակկուբի որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի որդիները՝ հարյուր երեսունութ։
46Նաթանայիմները՝ Սիայի որդիները, Ասուփայի որդիները, Տաբաովթի որդիները. 47Կերոսի որդիները, Սիայի որդիները, Փադոնի որդիները. 48Ղաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Սաղամեի որդիները. 49Անանի որդիները, Գեդդելի որդիները, Գաարի որդիները. 50Ռեայիայի որդիները, Ռասինի որդիները, Նեկոդայի որդիները. 51Գազամի որդիները, Ոզայի որդիները, Փասեի որդիները, 52Բասիի որդիները, Մովանիմի որդիները, Նեփուսիմի որդիները. 53Բակբոկի որդիները, Ակուփայի որդիները, Արուրի որդիները. 54Բասաղոթի որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները. 55Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները. 56Նեսիայի որդիները, Ատեփայի որդիները. 57Սողոմոնի ծառաների որդիները՝ Սոտեի որդիները, Սոփերաթի որդիները, Փարեդայի որդիները. 58Հեզայի որդիները, Դերկոնի որդիները. 59Գեդդելի որդիները, Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասերայիմի որդիները, Ամոնի որդիները։ 60Բոլոր նաթանայիմները և Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարյուր իննսուներկու»։
61Եվ սրանք են Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդոնից և Եմմերից դուրս եկողները, բայց նրանք չկարողացան ցույց տալ իրենց հայրերի տունը և իրենց սերունդը, թե Իսրայելից են իրենք՝ 62Դաղայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները՝ վեց հարյուր քառասուներկու հոգի։ 63Եվ քահանաներից՝ Աբայիայի որդիները, Ակկուսի որդիները, Բերզելիի որդիները, որ գաղաադացի Բերզելիի դուստրերից կին առնելով՝ նրանց անունով կոչվեցին։ 64Սրանք որոնեցին իրենց ազգաբանության գիրքը, բայց չգտան, այդ պատճառով էլ նրանց զրկեցին քահանայությունից։ 65Եվ Աթարսաթան ասաց նրանց, որ ամենասուրբ բաներից չուտեն, մինչև որ մի քահանա վեր չկենա Ուրիմով և Թումիմով։
66Ամբողջ ժողովուրդը մեկտեղ քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուն հոգի էր։ 67Բացի նրանց ծառաներից և աղախիններից, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ հոգի էին, և նրանց հետ երկու հարյուր քառասունհինգ երգիչներ ու երգչուհիներ կային։ 68Նրանց ձիերը՝ յոթ հարյուր երեսունվեց, նրանց ջորիները՝ երկու հարյուր քառասունհինգ. 69նրանց ուղտերը՝ չորս հարյուր երեսունհինգ, էշերը վեց հազար յոթ հարյուր քսան էին։
70Եվ բոլոր տոհմապետներից ոմանք գործի համար տվեցին. Աթարսաթան#7.70 Կուսակալ։ գանձարանին տվեց հազար ոսկի դրամ, հիսուն սկավառակ, հինգ հարյուր երեսուն քահանայական պատմուճան։ 71Եվ տոհմապետներից ոմանք գործի գանձանակին տվեցին քսան հազար ոսկի դրամ, երկու հազար երկու հարյուր մնաս արծաթ։ 72Եվ մնացած ժողովրդի տվածը՝ քսան հազար ոսկի դրամ և երկու հազար մնաս արծաթ և վաթսունյոթ քահանայական պատմուճան։ 73Եվ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները և ոմանք ժողովրդից ու նաթանայիմները և ամբողջ Իսրայելը բնակվում էին իրենց քաղաքներում, և երբ որ յոթերորդ ամիսը հասավ, Իսրայելի որդիներն իրենց քաղաքներում էին։
Currently Selected:
ՆԵԵՄԻԱ 7: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018