YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 14

14
Աբրամը փրկում է Ղովտին
1Սենաարի Ամարփաղ թագավորի, Ելլասարի Արիոք թագավորի, Ելամի Քոդողագոմոր թագավորի և Գոյիմի Թադգաղ թագավորի ժամանակներում եղավ. 2սրանք պատերազմեցին Սոդոմի Բարա թագավորի, Գոմորի Բարսա թագավորի, Ադմայի Սենաբ թագավորի, Սեբոյիմի Սիմոփոր թագավորի, ինչպես նաև Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորի դեմ։ 3Սրանք բոլորը հավաքվեցին Սիդդիմի ձորում, որ Աղի ծովն է։ 4Տասներկու տարի նրանք Քոդողագոմորին ծառայություն էին արել և տասներեքերորդ տարում ապստամբեցին։ 5Տասնչորսերորդ տարում եկավ Քոդողագոմորը և նրա հետ եղող թագավորները և կոտորեցին Աստարովթ-Կառնայիմում գտնվող ռափայիմներին, Համում գտնվող զուզեցիներին և Շավե-Կարիաթեմի էմիմներին, 6և քոռեցիներին իրենց Սեիր լեռների վրա և մինչև Էրիառան, որ անապատի մոտ է։ 7Եվ դարձան ու եկան Էնմասեփաթ, այսինքն՝ Հադես, կոտորեցին ամաղեկացիներին իրենց ամբողջ նահանգում, ինչպես նաև ամորհացիներին, որոնք բնակվում էին Ասասանթամարում։ 8Դուրս եկան Սոդոմի թագավորը, Գոմորի թագավորը, Ադմայի թագավորը, Սեբոյիմի թագավորն ու Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորը և Սիդդիմի ձորում ճակատամարտ տվեցին 9Եղամի Քոդողագոմոր թագավորի, Գոյիմի Թադգաղ թագավորի, Սենաարի Ամարփաղ թագավորի և Ելլասարի Արիոք թագավորի դեմ. չորս թագավոր՝ հինգի դեմ։ 10Սիդդիմի ձորը լիքն էր ձյութի հորերով։ Սոդոմի և Գոմորի թագավորները փախուստի դիմեցին, և ոմանք ընկան նրանց մեջ, իսկ մնացածները փախան դեպի սարը։ 11Հաղթողները վերցրին Սոդոմի և Գոմորի ամբողջ ունեցվածքը, նրանց բոլոր պաշարները և գնացին։ 12Աբրամի եղբոր որդուն՝ Ղովտին, նրա ամբողջ ունեցվածքն էլ վերցրին, որովհետև նա Սոդոմում էր բնակվում, և գնացին։
13Մի ազատված եկավ և պատմեց եբրայեցի Աբրամին, որը բնակվում էր Եսքողի եղբոր, Աների եղբոր՝ ամորհացի Մամբրեի կաղնիների մեջ, որովհետև նրանք Աբրամի հետ դաշնակից էին։ 14Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայրը գերի է տարվել, դուրս բերեց իր տանը ծնված իր երեք հարյուր տասնութ ծառաներին և թագավորներին հետապնդեց մինչև Դան։ 15Ինքն իր ծառաների հետ գիշերով գունդ-գունդ հարձակվեց նրանց վրա, հաղթեց նրանց և քշեց նրանց մինչև Կոբա, որ Դամասկոսի հյուսիսային կողմում է։ 16Եվ ամբողջ ավարը ետ բերեց. իր եղբորորդի Ղովտին էլ, նրա ունեցվածքն էլ ետ բերեց, կանանց և ժողովրդին էլ։
Մելքիսեդեկն օրհնում է Աբրամին
17Սոդոմի թագավորը դիմավորեց նրան, երբ նա Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին կոտորելուց հետո ետ էր դարձել դեպի Շավեի ձորը, այսինքն՝ թագավորի ձորը։ 18Սաղեմի թագավոր Մելքիսեդեկը հաց ու գինի դուրս բերեց. նա Բարձրյալ Աստծու քահանան էր։ 19Օրհնեց նրան ու ասաց. «Օրհնյալ լինի Աբրամը երկնքի և երկրի Արարիչ Բարձրյալ Աստծուց։ 20Եվ օրհնյալ լինի Բարձրյալ Աստված, որ քո թշնամիներին քո ձեռքը մատնեց»։ Եվ Աբրամն ամեն ինչից տասանորդ տվեց նրան։ 21Սոդոմի թագավորն ասաց Աբրամին. «Մարդկանց ի՛նձ տուր, իսկ ավարը վերցրո՛ւ քեզ համար»։ 22Աբրամն ասաց Սոդոմի թագավորին. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դեպի Տերը՝ Բարձրյալ Աստված, որ Տեր#14.22 Նաև՝ Ստեղծիչ։ է երկնքի և երկրի. 23քո ունեցածից ոչ մի բան՝ թելից մինչև կոշիկի կապն անգամ չեմ վերցնի, որպեսզի չասես, թե՝ “Աբրամին ե՛ս հարստացրի”, 24բացի երիտասարդների կերածից և բացի այն մարդկանց բաժնից, որոնք ինձ հետ գնացել են, այսինքն՝ Աների, Եսքողի և Մամբրեի. թող նրանք վերցնեն իրենց բաժինը»։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 14: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy