ԾՆՆԴՈՑ 13
13
Աբրամը և Ղովտը բաժանվում են
1Աբրամը Եգիպտոսից վեր գնաց դեպի Նեգև, ինքը և իր կինը, իր բոլոր ունեցածները, և Ղովտն էլ իր հետ։ 2Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով։ 3Նա հանգրվաններով Նեգևից գնաց մինչև Բեթել, մինչև այն վայրը, որտեղ առաջ գտնվում էր իր վրանը, Բեթելի և Գայիի միջև, 4այն տեղը, որտեղ սկզբնապես զոհասեղան էր շինել։ Այդտեղ Աբրամը կանչեց Տիրոջ անունը։
5Ղովտն էլ, որ Աբրամի հետ էր գնացել, ուներ ոչխարներ, արջառներ ու վրաններ, 6և այդ երկիրը չէր բավականացնում նրանց, որ միասին ապրեն, որովհետև նրանց ստացվածքը շատ էր, և չէին կարողանում միասին ապրել։ 7Կռիվ սկսվեց Աբրամի հոտերի հովիվների և Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այդ ժամանակ քանանացիներն ու փերեզացիները բնակվում էին այդ երկրում։ 8Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիվ չլինի իմ ու քո միջև և իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք։ 9Ամբողջ երկիրը առաջդ չէ՞. բաժանվի՛ր ինձանից. եթե դու գնաս դեպի ձախ, ես կգնամ դեպի աջ, իսկ եթե դու գնաս դեպի աջ, ես կգնամ դեպի ձախ»։ 10Ղովտն իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ Հորդանանի ողջ շրջակայքն ամբողջապես ոռոգված էր. քանի դեռ Տերը Սոդոմն ու Գոմորը չէր կործանել, մինչև Սեգորի սահմանը Տիրոջ դրախտի նման էր, Եգիպտոսի երկրի նման։ 11Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ամբողջ շրջակայքը և գնաց դեպի արևելք, և նրանք բաժանվեցին իրարից։ 12Աբրամը բնակվեց Քանանի երկրում, Ղովտն էլ բնակվեց դաշտավայրի քաղաքներում և իր վրանը բացեց Սոդոմի մոտ։ 13Սոդոմի բնակիչները շատ չար էին և մեղավոր Տիրոջ առջև։
Աբրամը շարժվում է դեպի Քեբրոն
14Տերն ասաց Աբրամին, երբ Ղովտը նրանից բաժանվել էր. «Աչքերդ բարձրացրո՛ւ և քո կանգնած տեղից նայի՛ր դեպի հյուսիս ու հարավ, դեպի արևելք ու արևմուտք. 15որովհետև այս ամբողջ երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու և քո սերնդին հավիտյան։ 16Քո սերունդը երկրի ավազի չափ եմ անելու. եթե մեկը կարող է հաշվել երկրի ավազը, ապա քո սերունդն էլ կհաշվվի։ 17Վե՛ր կաց և շրջի՛ր այս երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետև քեզ եմ տալու այն»։ 18Աբրամը չվեց և եկավ ու բնակվեց Մամբրեի կաղնիների մեջ, որ Քեբրոնում է, և այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար։
Currently Selected:
ԾՆՆԴՈՑ 13: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018