YouVersion Logo
Search Icon

ԵԶԵԿԻԵԼ 37

37
Չորացած ոսկորների դաշտը
1Տիրոջ ձեռքն ինձ վրա եղավ, և նա ինձ դուրս հանեց Տիրոջ Հոգով ու ինձ վայր դրեց դաշտի մեջ, որ լիքն էր ոսկորներով։ 2Եվ ինձ պտտեցրեց նրանց վրա չորս կողմը, և ահավասիկ նրանք չափազանց շատ էին դաշտի երեսին և ահա շատ չոր էին։
3Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները»։ Ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դու գիտես»։ 4Եվ նա ինձ ասաց. «Մարգարեացի՛ր այս ոսկորների վրա և ասա՛ նրանց. “Ո՛վ չորացած ոսկորներ, լսե՛ք Տիրոջ խոսքը։ 5Տեր Աստված այսպես ասաց այս ոսկորներին. "Ահա ես ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ 6Եվ ձեր մեջ ջղեր պիտի դնեմ. ձեզ վրա միս պիտի բերեմ և ձեզ մորթով պատեմ, ձեր մեջ շունչ#37.6 Հոգի։ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը"”»։
7Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայվեց ինձ։ Եվ մինչ մարգարեանում էի, մի ձայն եղավ, և ահա մի դղրդյուն, և ոսկորները մոտեցան՝ ոսկորն իր ոսկորի մոտ։ 8Եվ տեսա. ահա նրանց վրա ջղեր և միս եկան, և մորթը պատեց նրանց, սակայն շունչ չկար նրանց մեջ։ 9Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի, և ասա՛ շնչին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Աշխարհի չորս հովերից ե՛կ, ո՛վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան"”»։ 10Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայել էր ինձ, և շունչը նրանց մեջ մտավ։ Նրանք կենդանացան ու կանգնեցին իրենց ոտքերի վրա, և չափազանց մեծ մի բանակ էր։
11Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորներն ամբողջ Իսրայելի տունն են։ Ահա նրանք ասում են. “Մեր ոսկորները չորացան, և մեր հույսը վերացավ. մենք ոչնչացած ենք”։ 12Ուստի մարգարեացի՛ր և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես բացում եմ ձեր գերեզմանները և ձեզ՝ իմ ժողովրդին, դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններից ու ձեզ տանեմ Իսրայելի երկիրը։ 13Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ կբացեմ ձեր գերեզմանները և ձեզ կհանեմ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ 14Եվ ես իմ Հոգին ձեր մեջ կդնեմ, և դուք կապրեք։ Ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, ինչ խոսեցի, պիտի կատարեմ"”»,- ասում է Տերը։
Հուդան և Իսրայելը՝ մեկ թագավորություն
15Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 16«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի փա՛յտ վերցրու և նրա վրա գրի՛ր. “Հուդային և նրա ընկերակից Իսրայելի որդիներին”։ Մի փայտ էլ վերցրո՛ւ և նրա վրա գրի՛ր. “Հովսեփին՝ Եփրեմի փայտը և նրա ընկերակից Իսրայելի ամբողջ տանը”։ 17Եվ դրանք մոտեցրո՛ւ միմյանց որպես մեկ փայտ, և նրանք միանան քո ձեռքում։ 18Եվ երբ քո ժողովրդի որդիները խոսեն քեզ հետ՝ ասելով. “Մեզ չե՞ս ասի, թե այդ ի՛նչ է նշանակում քեզ համար”, 19նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես վերցնելու եմ Հովսեփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, և նրա ընկերակից Իսրայելի ցեղերը ու նրանց Հուդայի փայտի հետ դնեմ, և նրանք մեկ փայտ անեմ, որ մեկ լինեն իմ ձեռքում"”։ 20Եվ այն փայտերը, որոնց վրա դու պիտի գրես, նրանց աչքի առաջ քո ձեռքին թող լինեն։ 21Եվ նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես վերցնելու եմ Իսրայելի որդիներին այն ազգերի միջից, ուր իրենք գնացել են, և նրանց ամեն կողմից հավաքելու եմ և բերելու եմ իրենց երկիրը։ 22Եվ նրանց մեկ ազգ եմ դարձնելու երկրում՝ Իսրայելի սարերի վրա, և մեկ թագավոր պիտի թագավորի նրանց բոլորի վրա, այլևս երկու ազգեր չեն լինելու և այլևս չեն բաժանվելու երկու թագավորությունների։ 23Եվ այլևս չպիտի ապականվեն իրենց կուռքերով ու գարշելի քանդակներով և իրենց բոլոր հանցանքներով։ Ես նրանց պիտի ազատեմ իրենց բոլոր բնակավայրերից, որոնց մեջ իրենք մեղանչեցին, և նրանց պիտի մաքրեմ։ Նրանք իմ ժողովուրդը կլինեն, և ես կլինեմ նրանց Աստվածը։ 24Եվ իմ ծառա Դավիթը կթագավորի նրանց վրա, և նրանց բոլորին մեկ հովիվ կլինի. իմ պատվիրաններով կընթանան և իմ կանոնները կպահեն ու դրանք կկատարեն։ 25Եվ կապրեն այն երկրում, որտեղ բնակվել էին ձեր հայրերը, որ տվել եմ իմ ծառա Հակոբին. իրենք և իրենց որդիները և իրենց որդիների որդիները մինչև հավիտյան այնտեղ կբնակվեն։ Եվ իմ ծառա Դավիթը նրանց համար հավիտյան իշխան կլինի։ 26Եվ նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ. հավիտենական ուխտ կլինի նրանց հետ։ Նրանց պիտի հաստատեմ ու բազմացնեմ և իմ սրբարանը նրանց մեջ կարգեմ հավիտյան։ 27Իմ բնակարանը#37.27 Բռց. տաղավարը։ հավիտյան նրանց հետ կլինի, և ես նրանց Աստվածը կլինեմ, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն։ 28Եվ ազգերը կիմանան, որ ես՝ Տերը, Իսրայելին սրբացնողն եմ, երբ իմ սրբարանը հավիտյան նրանց մեջ կլինի"”»։

Currently Selected:

ԵԶԵԿԻԵԼ 37: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy