Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6
6
Քահանաների ազգատոհմը
1Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ 2Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։ 3Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես, և դուստրը՝ Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար և Իթամար։ 4Եղիազարը Փենեհեսի հայրն էր, Փենեհեսը Աբիսուայի հայրն էր, 5Աբիսուան Բոկկիի հայրն էր, Բոկկին Օզիի հայրն էր, 6Օզին Զարիայի հայրն էր, Զարիան Մարիոթի հայրն էր, 7Մարիոթը Ամարիայի հայրն էր, Ամարիան Աքիտովբի հայրն էր, 8Աքիտովբը Սադոկի հայրն էր, Սադոկը Աքիմաասի հայրն էր, 9Աքիմաասը Ազարիայի հայրն էր, Ազարիան Հոհանանի հայրն էր, 10Հոհանանը Ազարիայի հայրն էր. սա նա է, որ քահանայություն արեց Երուսաղեմում՝ Սողոմոնի կառուցած տաճարում։ 11Ազարիան Ամարիայի հայրն էր, Ամարիան Աքիտովբի հայրն էր, 12Աքիտովբը Սադոկի հայրն էր, Սադոկը Սեղղումի հայրն էր, 13Սեղղումը Քեղկիայի հայրն էր, Քեղկիան Ազարիայի հայրն էր, 14Ազարիան Սարայիայի հայրն էր, իսկ Սարայիան Հոսեդեկի հայրն էր։ 15Հոսեդեկը գերի տարվեց, երբ Տերը Հուդայի և Երուսաղեմի բնակչությանը գերության ուղարկեց Նաբուգոդոնոսորի ձեռքով։
16Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ 17Գերսոնի որդիների անունները սրանք են՝ Ղոբենի և Սեմեի։ 18Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։ 19Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի։ Սրանք են ղևտացիների տոհմերն ըստ իրենց հայրերի։
20Գերսոնի որդին՝ Ղոբենի, նրա որդին՝ Հեթ, նրա որդին՝ Զամմա, 21նրա որդին՝ Հովաք, նրա որդին՝ Ադդով, նրա որդին՝ Զարա, նրա որդին՝ Հաթրի։
22Կահաթի որդիները՝ Ամինադաբ, նրա որդին՝ Կորխ, նրա որդին՝ Ասիր, 23նրա որդին՝ Եղկանա, նրա որդին՝ Աբիասափ, նրա որդին՝ Ասիր, 24նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Ուրիել, նրա որդին՝ Ոզիա, նրա որդին՝ Սավուղ։ 25Եղկանայի որդիները՝ Ամեսայի և Աքիմոթ։ 26Աքիմոթի որդին՝ Եղկանա, Եղկանայի որդին՝ Սուփի, նրա որդին՝ Նահաթ, 27նրա որդին՝ Եղիաբ, նրա որդին՝ Հերոամ, նրա որդին՝ Եղկանա։ 28Սամուելի որդիները. նրա անդրանիկը՝ Հովել, երկրորդը՝ Աբիա։ 29Մերարիի որդիները՝ Մոողի, նրա որդին՝ Ղոբենի, նրա որդին՝ Սեմեի, նրա որդին՝ Օզա, 30նրա որդին՝ Սամաա, նրա որդին՝ Անգիա, նրա որդին՝ Ասայիա։
Տաճարի երաժիշտները
31Սրանք են նրանք, որոնց Դավիթը կարգեց երգեցողության պաշտոնին Տիրոջ տանը՝ տապանակը նրա մեջ դնելուց հետո։ 32Նրանք երգեցողությամբ ծառայում էին ժողովի վրանի առաջ, մինչև որ Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց Տիրոջ տունը. նրանք իրենց պաշտոնը կատարելիս կանգնում էին ըստ իրենց կարգի։ 33Սրանք են պաշտոն կատարողներն ու նրանց որդիները. Կահաթյաններից՝ երգիչ Եմանը՝ որդին Հովելի՝ որդին Սամուելի՝ 34որդին Եղկանայի՝ որդին Հերոամի՝ որդին Եղիելի՝ որդին Թովայի՝ 35որդին Սուփիի՝ որդին Եղկանայի՝ որդին Մաաթի՝ որդին Ամեսայիի՝ 36որդին Եղկանայի՝ որդին Հովելի՝ որդին Ազարիայի՝ որդին Սոփոնիայի՝ 37որդին Թաաթի՝ որդին Ասիրի՝ որդին Աբիասափի՝ որդին Կորխի՝ 38որդին Իսահառի՝ որդին Կահաթի՝ որդին Ղևիի՝ որդին Իսրայելի։ 39Նրա եղբայր Ասափը նրա աջ կողմում էր կանգնում։ Ասափը՝ որդին Բարաքիայի՝ որդին Սամուայի՝ 40որդին Միքայելի՝ որդին Բաասիայի՝ որդին Մեղքիայի, 41որդին Աթանիի՝ որդին Զարայի՝ որդին Ադայիայի՝ 42որդին Եթանի՝ որդին Զամմայի՝ որդին Սեմեիի՝ 43որդին Հեթի՝ որդին Գերսոնի՝ որդին Ղևիի։ 44Նրանց եղբայրները՝ Մերարիի որդիները, կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են՝ Էթանը՝ որդին Կիսիի՝ որդին Աբդիի՝ որդին Մալուքի՝ 45որդին Ասաբիայի՝ որդին Ամասիայի՝ որդին Քեղկիայի՝ 46որդին Ամասիի՝ որդին Բանիի՝ որդին Սամերի՝ 47որդին Մոողիի՝ որդին Մուսիի՝ որդին Մերարիի՝ որդին Ղևիի։ 48Նրանց եղբայրները՝ ղևտացիները, նվիրված էին Աստծու տան խորանի ամբողջ ծառայությանը։
Ահարոնի սերունդը
49Բայց Ահարոնն ու նրա որդիները ողջակեզ էին այրում ողջակեզների սեղանի վրա և խունկ ծխում խունկի սեղանի վրա, կատարում էին սրբությունների սրբության բոլոր գործերը՝ քավություն անելու համար Իսրայելին ըստ այն ամենի, որ հրամայել էր Աստծու ծառա Մովսեսը։ 50Սրանք են Ահարոնի որդիները. նրա որդին՝ Եղիազար, նրա որդին՝ Փենեհես, նրա որդին՝ Աբիսուա, 51նրա որդին՝ Բոկկի, նրա որդին՝ Օզի, նրա որդին՝ Զարիա, 52նրա որդին՝ Մարիոթ, նրա որդին՝ Ամարիա, նրա որդին՝ Աքիտովբ, 53նրա որդին՝ Սադոկ, նրա որդին՝ Աքիմաաս։
Ղևտացիների բնակավայրերը
54Սրանք են նրանց բնակավայրերն իրենց գյուղերով, իրենց հատկացված սահմաններով։ Ահարոնի որդիներին՝ Կահաթի տոհմին (որովհետև վիճակը նրանց ընկավ), 55Հուդայի երկրում տվեցին Քեբրոնը և նրա շրջակայքի ագարակները, 56բայց այդ քաղաքի արտերն ու նրա գյուղերը տվեցին Հեփոնեի որդի Քաղեբին։ 57Ահարոնի որդիներին տվեցին ապաստանի քաղաքներ՝ Քեբրոնը, Լեբնան և նրա ագարակները, Հաթիրն ու Եթիմովը՝ իր ագարակներով, 58Քիլենը՝ իր ագարակներով, Դաբիրը՝ իր ագարակներով, 59Ասանը՝ իր ագարակներով, և Բեթսամյուսը՝ իր ագարակներով։ 60Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբան՝ իր ագարակներով, Գաղեմեթը՝ իր ագարակներով, և Անաթոթը՝ իր ագարակներով։ Նրանց բոլոր քաղաքները տասներեքն էին՝ ըստ նրանց տոհմերի։
61Կահաթի որդիներին՝ այս ցեղի մնացորդներին, Մանասեի կես ցեղի բաժնից վիճակով տրվեց տասը քաղաք։
62Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղից տրվեց տասներեք քաղաք։
63Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից վիճակով տրվեց տասներկու քաղաք։
64Իսրայելի որդիները ղևտացիներին տվեցին այս քաղաքներն ու դրանց ագարակները։ 65Նրանք Հուդայի որդիների ցեղից, Շմավոնի որդիների ցեղից և Բենիամինի որդիների ցեղից վիճակով տվեցին այս քաղաքները և դրանք հիշատակեցին անուններով։ 66Կահաթի որդիներից մի քանիսին բաժին ընկած քաղաքները Եփրեմի ցեղից էին։ 67Ապաստանի քաղաքներից նրանց տվեցին Սյուքեմն ու նրա ագարակները Եփրեմի լեռան շրջանում, նաև Գազերը՝ իր ագարակներով, 68Հեկնամը՝ իր ագարակներով, Բեթորոնը՝ իր ագարակներով, 69Այեղոնը՝ իր ագարակներով, և Գեթրեմոնը՝ իր ագարակներով։ 70Մանասեի կես ցեղից Կահաթի որդիների մնացած տոհմին տվեցին Աները՝ իր ագարակներով, և Հեբղաամը՝ իր ագարակներով։
71Գերսոնի որդիներին Մանասեի կես ցեղի տոհմից տվեցին Բասանում գտնվող Գողանը՝ իր ագարակներով, Աստարովթը՝ իր ագարակներով, 72Իսաքարի ցեղից՝ Կադեսը՝ իր ագարակներով, Դաբարաթը՝ իր ագարակներով, 73Ռամոթը՝ իր ագարակներով, Անամը՝ իր ագարակներով, 74Ասերի ցեղից՝ Մասաղը՝ իր ագարակներով, Աբդոնը՝ իր ագարակներով, 75Հուկոկը՝ իր ագարակներով, Րոոբը՝ իր ագարակներով, 76Նեփթաղիմի ցեղից՝ Գալիլեայում գտնվող Կադեսը՝ իր ագարակներով, Համմոնը՝ իր ագարակներով, և Կարիաթեմը՝ իր ագարակներով։
77Մերարիի որդիների մնացածներին՝ Զաբուղոնի ցեղից, տվեցին Ռեմոնը՝ իր ագարակներով, Թաբորը՝ իր ագարակներով. 78Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի մոտ, Հորդանան գետից դեպի արևելք Ռուբենի ցեղից տվեցին անապատում գտնվող Բոսորը՝ իր ագարակներով, և Հասսան՝ իր ագարակներով, 79Կադեմոթը՝ իր ագարակներով, Մեփայաթը՝ իր ագարակներով, 80Գադի ցեղից՝ Գաղաադում գտնվող Ռամոթը՝ իր ագարակներով, Մանայիմը՝ իր ագարակներով, 81Եսբոնը՝ իր ագարակներով, և Հազերը՝ իր ագարակներով։
Currently Selected:
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018