ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ Դ

Գլուխ Դ
ԳԴ.
1Իբրեւ գիտաց #4։1 Բազումք. ՏէրՅիսուս եթէ լուան փարիսեցիքն եթէ Յիսուս բազում աշակերտս առնէ եւ մկրտէ քան զՅովհաննէս, 2#4։2 Յոյնն. Թէպէտ եւ(քանզի ոչ եթէ Յիսուս ինքնին մկրտէր, այլ աշակերտքն նորա,) 3եթող զՀրէաստան երկիր, եւ եկն միւսանգամ ի Գալիլեա։ 4Եւ էր նմա անցանել ընդ Սամարիա։ 5Գայ նա ի քաղաք մի Սամարացւոց որում անուն էր Սիւքար, մերձ ի գեղն զոր ետ Յակովբ որդւոյ իւրում Յովսեփայ։ 6Եւ անդ էր աղբեւր մի Յակովբայ. եւ Յիսուս վաստակեալ ի ճանապարհէն՝ նստէր ի վերայ աղբերն, եւ էր ժամ իբրեւ վեցերորդ։
7Գայ կին մի ի Սամարիայ հանել ջուր. ասէ ցնա Յիսուս. Տուր ինձ ըմպել։ 8Զի աշակերտքն նորա երթեալ էին ի քաղաք անդր զի կերակուրս գնեսցեն։ 9Ասէ ցնա կինն Սամարացի. Դու որ Հրեայդ ես, զիա՞րդ յինէն ըմպել խնդրես ի կնոջէ Սամարացւոյ։ Զի ոչ երբեք խառնակին Հրեայք ընդ Սամարացիս։ 10Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Եթէ գիտէիր դու #4։10 Յոյնն. զպարգեւնզպարգեւսն Աստուծոյ, եւ ո՛վ է որ ասէդ ցքեզ թէ՝ Տուր ինձ ըմպել, դու արդեւք խնդրէիր ի նմանէ, եւ տայր քեզ ջուր կենդանի։ 11Ասէ ցնա կինն. Տէր, դու քանզի եւ դոյլ իսկ ոչ ունիս, եւ ջրհորս խոր է, իսկ արդ ուստի՞ ունիցիս զջուրն կենդանի։ 12Միթէ դու մե՞ծ ինչ ոք իցես քան զհայրն մեր Յակովբ որ զայս ջրհոր ետ մեզ. եւ ինքն աստի արբ եւ որդիք նորա եւ խաշինք նորա։ 13Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Ամենայն որ ըմպէ ի ջրոյ յայդմանէ՝ միւսանգամ ծարաւէ, բայց որ ըմպէ ի ջրոյն զոր ես տաց նմա՝ մի՛ ծարաւեսցէ յաւիտեան։ 14Այլ ջուրն զոր ես տաց նմա՝ եղիցի նմա աղբեւր ջրոյ բղխելոյ ի կեանսն յաւիտենականս։ 15Ասէ ցնա կինն. Տէր, տուր ինձ զջուրն զայն, զի մի՛ ծարաւեցից, եւ մի՛ եկից այսր հանել ջուր։ 16Ասէ ցնա Յիսուս. Երթ կոչեա զայր քո եւ եկ այսր։ 17Պատասխանի ետ նմա կինն եւ ասէ. Չիք իմ այր։ Ասէ ցնա Յիսուս. Բարւոք ասացեր թէ՝ Չիք իմ այր. 18զի հինգ այր փոխեալ է քո, եւ զոր այժմն ունիս՝ չէ քո այր. զայդ արդար ասացեր։ 19Ասէ ցնա կինն. Տէր, թուի ինձ թէ մարգարէ իցես դու։ 20Հարքն մեր ի լերինս յայսմիկ երկիր պագին, եւ դուք ասէք թէ՝ ՅԵրուսաղէմ եւեթ է տեղի, ուր արժան իցէ երկիր պագանել։ 21Ասէ ցնա Յիսուս. Կին դու, հաւատա ինձ, զի եկեսցէ ժամանակ, յորժամ ոչ ի լերինս յայսմիկ եւ ոչ յԵրուսաղէմ երկիր պագանիցեն Հօր։ 22Դուք երկիր պագանէք որում ոչն գիտէք, մեք երկիր պագանեմք որում գիտեմքն. զի փրկութիւն ի Հրէից է։ 23Այլ եկեսցէ ժամանակ եւ այժմ իսկ է, յորժամ ճշմարիտքն երկրպագուք երկիր պագանիցեն Հօր հոգւով եւ ճշմարտութեամբ, քանզի եւ Հայր այնպիսի երկրպագուս իւր խնդրէ։
ԳԵ.
24Հոգի է Աստուած, եւ երկրպագուացն նորա հոգւով եւ ճշմարտութեամբ պարտ է երկիր պագանել։ 25Ասէ ցնա կինն. Գիտեմ զի Մեսիա գայ (անուանեալն Քրիստոս), յորժամ եկեսցէ նա, պատմեսցէ մեզ զամենայն։ 26Ասէ ցնա Յիսուս. Ես եմ որ խօսիմս ընդ քեզ։ 27Եւ յայն բան եկին աշակերտքն նորա, եւ զարմանային զի ընդ կնոջն խօսէր. բայց ոչ ոք ասաց ի նոցանէ թէ՝ Զի՛նչ խնդրես, կամ՝ Զի՛նչ խօսիս ընդ դմա։ 28Եթող կինն զսափորն իւր եւ չոգաւ ի քաղաքն, եւ ասէ ցմարդիկն. 29Եկայք տեսէք զայր մի որ ասաց ինձ զամենայն որ ինչ իմ գործեալ է. միթէ նա՞ իցէ Քրիստոսն։ 30Ելին ի քաղաքէն եւ գային առ նա։
31Եւ մինչչեւ եկեալ էին նոքա, աղաչէին զնա աշակերտքն եւ ասէին. Ռաբբի, հաց կեր։ 32Նա ասէ ցնոսա. Ես կերակուր ունիմ ուտել, զոր դուքն ոչ գիտէք։ 33Ասէին աշակերտքն ընդ միմեանս. Միթէ եբե՞ր ինչ ոք դմա ուտել։ 34Ասէ ցնոսա Յիսուս. Իմ կերակուր այն է՝ զի արարից զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցից զգործն նորա։ 35Ո՞չ դուք ասէք եթէ՝ Այլ եւս չորք ամիսք են, եւ հունձք գան. ահաւասիկ ես ասեմ ձեզ. Ամբարձէք զաչս ձեր եւ տեսէք զարտորայսն, զի սպիտակացեալ են եւ ի հունձս հասեալ։ 36Եւ որ հնձէն՝ վարձս առնու, եւ ժողովէ զպտուղ ի կեանսն յաւիտենականս. զի որ սերմանէն եւ որ հնձէ՝ հասարակ ցնծասցեն։ 37Յայսմ իսկ է բանն ճշմարիտ, զի՝ Այլ է որ սերմանէ եւ այլ է որ հնձէ։ 38Ես առաքեցի զձեզ հնձել զոր ոչ դուք վաստակեցէք. այլք վաստակեցին եւ դուք ի վաստակս նոցա մտէք։
39Եւ ի քաղաքէն յայնմանէ Սամարացւոց բազումք հաւատացին ի նա վասն բանի կնոջն վկայելոյ, եթէ՝ Ասաց ինձ զամենայն որ ինչ իմ գործեալ էր։ 40Իսկ իբրեւ եկին առ նա Սամարացիքն, աղաչէին զնա լինել առ նոսա. եւ եղեւ անդ աւուրս երկուս։ 41Եւ եւս բազումք հաւատացին ի նա վասն բանին նորա։ 42Եւ ասէին ցկինն թէ՝ Ոչ այսուհետեւ վասն քո խօսիցդ հաւատամք, զի մեզէն իսկ լուաք ի դմանէ, եւ գիտեմք եթէ դա է ճշմարտիւ Փրկիչ #4։42 Յոյնն. աշխարհի, ոմանք. աշխարհի՝ Քրիստոսաշխարհաց։
ԳԶ.
43Եւ յետ երկուց աւուրց ել անտի եւ գնաց ի Գալիլեա։ 44Զի ինքն իսկ Յիսուս վկայեաց եթէ՝ Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի։ 45Այլ յորժամ եկն նա ի Գալիլեա, ընկալան զնա Գալիլեացիքն. զի տեսեալ եւս էր զամենայն նշանսն զոր արար յԵրուսաղէմ ի տօնին. քանզի եւ նոքա եկեալ էին ի տօնն։
46Եկն #4։46 Ոմանք. դարձեալ Յիսուսդարձեալ ի Կանա Գալիլեացւոց ուր արար զջուրն գինի. եւ անդ էր թագաւորազն մի, որոյ որդի նորա հիւանդ կայր ի Կափառնայում։ 47Նա իբրեւ լուաւ եթէ Յիսուս եկեալ է ի Հրէաստանէ ի Գալիլեա, եկն առ նա եւ աղաչէր զի իջցէ եւ բժշկեսցէ զորդի նորա, քանզի մերձ էր ի մեռանել։ 48Ասէ ցնա Յիսուս. Եթէ ոչ նշանս ինչ եւ արուեստս տեսանէք, ոչ հաւատայք։ 49Ասէ ցնա թագաւորազնն. Տէր, էջ մինչչեւ մեռեալ իցէ մանուկն իմ։ 50Ասէ ցնա Յիսուս. Երթ, որդին քո կենդանի է։ Եւ հաւատաց այրն բանին զոր ասաց նմա Յիսուս, եւ գնաց։ 51Եւ մինչդեռ իջանէր, ընդ առաջ եղեն նմա ծառայքն նորա, աւետիս ետուն եւ ասեն թէ մանուկն նորա կենդանի է։ 52Հարցանէր ցնոսա վասն ժամուն յորում ապաքինեաց. եւ ասեն ցնա. Երէկ յեւթներորդ ժամու եթող զնա ջերմն։ 53Գիտաց հայրն նորա եթէ յայնմ ժամու յորում ասացն ցնա Յիսուս թէ՝ Որդին քո կենդանի է. եւ հաւատաց ինքն եւ ամենայն տուն իւր։ 54Զայս դարձեալ երկրորդ նշան արար Յիսուս՝ եկեալ ի Հրէաստանէ ի Գալիլեա։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in