ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:8-14
Բարեգութ և ողորմած է Տերը, համբերատար է և գթառատ։ Նա ընդմիշտ չի բարկանա և ոխ չի պահի հավիտյան։ Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։ Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։ Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։ Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:8-14