ԱՌԱԿՆԵՐ 31:25-29
Զորությունն ու պատիվն են նրա զգեստը, և ուրախ է հետագա օրերի համար։ Նա իր բերանն իմաստությամբ է բացում, և նրա լեզվի վրա բարության ուսուցում կա։ Նա իր տան գործերն է հսկում և ծուլության հացը չի ուտում։ Նրա որդիները կանգնում են և երանելի են կոչում նրան, նրա ամուսինը ևս գովաբանում է նրան. “Շատ աղջիկներ են առաքինի եղել, բայց դու նրանց բոլորին էլ գերազանցեցիր”։
ԱՌԱԿՆԵՐ 31:25-29