ԱՌԱԿՆԵՐ 11:23-27
Արդարների ցանկացածը միայն բարություն է, բայց անիրավների ակնկալիքը բարկություն է։ Մարդ կա, որ իր ստացվածքը ցրելով ավելացնում է, և կա, որ շատ է խնայում ու աղքատության է հասնում։ Առատաձեռն մարդը կբարգավաճի, և ոռոգողն ինքն էլ կոռոգվի։ Ժողովուրդն անիծում է ցորենը պահողին, բայց օրհնություն է տալիս այն ծախողին։ Բարություն փնտրողը բարեհաճություն է որոնում, իսկ չարություն ցանկացողը կհանդիպի նրան։
ԱՌԱԿՆԵՐ 11:23-27