ՄԻՔԻԱ 6:8-14
Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ։ Իմաստություն է քո անունից երկյուղելը. Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, նա փրկելու է նրանց, ովքեր երկյուղում են նրա անունից, լսե՛ք, ո՛վ տոհմ և քաղաքի հավաք։ Դեռ ինչքա՞ն պիտի անօրեններն իրենց տներում հավաքեն խաբեությամբ ձեռք բերված գանձեր, դեռ ինչքա՞ն պիտի օգտագործեն թերի չափեր։ Ես մի՞թե մաքուր կհամարեմ անօրենության կշռավորին և խարդախ կշռաքարերի քսակավորին։ Նրա հարուստները լի են բռնությամբ, նրա բնակիչները՝ ստախոս, և նրանց բերանում խաբեբա լեզու կա։ Ուստի ես էլ քեզ հարվածելով հյուծելու եմ և ավերակ եմ դարձնելու քո մեղքերի պատճառով։ Դու պիտի ուտես ու չկշտանաս և միշտ սով պիտի զգաս, դու պիտի ջանաս քո բարիքը տեղափոխել ապահով վայր։ Եվ ինչ որ ազատես, սրի պիտի մատնեմ։
ՄԻՔԻԱ 6:8-14