Հակոբոս 5:13-16
Եթե ձեզանից մեկը նեղություն է կրում, թող աղոթի. եթե մեկն ուրախանում է, թող սաղմոս ասի։ Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչի, որ նրա վրա աղոթք անեն, նրան յուղով օծեն Տիրոջ անունով։ Հավատով աղոթքը հիվանդին կփրկի, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Իսկ եթե մեղք գործած լինի, նրան թողություն կտրվի։ Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղոթե՛ք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։
Հակոբոս 5:13-16