Հակոբոս 1:1-27

Հակոբոս 1:1-27 - Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառա՝ սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ ողջո՜ւյն։

Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։ Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։ Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։ Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։

Թող խոնարհ եղբայրն իր բարձրությամբ պարծենա, և հարուստը՝ իր խոնարհությամբ, քանի որ նա խոտի ծաղկի նման պիտի անցնի։ Որովհետև արևը ծագում է խորշակով հանդերձ, չորացնում է խոտը, իսկ նրա ծաղիկը թափվում է և իր տեսքի գեղեցկությունը կորցնում. այդպես էլ հարուստն է իր ճանապարհներին թառամելու։
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։

Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։
Մի՛ խաբվեք, իմ սիրելի՛ եղբայրներ. ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա։ Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք նրա արարածների երախայրին լինենք։

Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ. որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում։ Դրա համար ամեն աղտեղություն, չարության կուտակում դե՛ն գցեք և հեզությա՛մբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։
Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք։ Որովհետև խոսքը միայն լսողը և չկատարողը նման է այն մարդուն, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը, քանի որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և իսկույն մոռանում, թե ինչպիսի՛ն էր։ Բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ և դրա մեջ մնում, նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող. նա իր արարքով երանելի կլինի։
Եթե մեկը կարծում է, թե կրոնասեր է և իր լեզուն չի սանձահարում, այլ իր սիրտը մոլորեցնում է, այդպիսիի կրոնասիրությունը զուր է։ Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծու ու Հոր առաջ այս է՝ որբերին և այրիներին նրանց նեղության ժամանակ այցելել և ինքն իրեն աշխարհից անարատ պահել։

Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառա՝ սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ ողջո՜ւյն։ Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։ Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։ Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։ Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Թող խոնարհ եղբայրն իր բարձրությամբ պարծենա, և հարուստը՝ իր խոնարհությամբ, քանի որ նա խոտի ծաղկի նման պիտի անցնի։ Որովհետև արևը ծագում է խորշակով հանդերձ, չորացնում է խոտը, իսկ նրա ծաղիկը թափվում է և իր տեսքի գեղեցկությունը կորցնում. այդպես էլ հարուստն է իր ճանապարհներին թառամելու։ Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Մի՛ խաբվեք, իմ սիրելի՛ եղբայրներ. ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա։ Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք նրա արարածների երախայրին լինենք։ Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ. որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում։ Դրա համար ամեն աղտեղություն, չարության կուտակում դե՛ն գցեք և հեզությա՛մբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։ Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք։ Որովհետև խոսքը միայն լսողը և չկատարողը նման է այն մարդուն, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը, քանի որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և իսկույն մոռանում, թե ինչպիսի՛ն էր։ Բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ և դրա մեջ մնում, նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող. նա իր արարքով երանելի կլինի։ Եթե մեկը կարծում է, թե կրոնասեր է և իր լեզուն չի սանձահարում, այլ իր սիրտը մոլորեցնում է, այդպիսիի կրոնասիրությունը զուր է։ Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծու ու Հոր առաջ այս է՝ որբերին և այրիներին նրանց նեղության ժամանակ այցելել և ինքն իրեն աշխարհից անարատ պահել։

Հակոբոս 1:1-27