ԵՍԱՅԻ 9:2-7
Խավարի մեջ ընթացող ժողովուրդը մեծ լույս տեսավ. մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց։ Դու բազմացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը։ Նրանք ուրախանում են քո առաջ, ինչպես մարդիկ ուրախանում են հնձի ժամանակ և ցնծում ավար բաժանելիս, որովհետև նրա ծանր լուծը և մեջքի գավազանն ու իր վրա բռնացողի իշխանական ցուպը կոտրեցիր, ինչպես Մադիամի օրերին։ Որովհետև ամեն կոշիկ, որ դոփել է ռազմադաշտում, և արյունաթաթախ հագուստը պիտի կրակը նետվեն և հրո ճարակ դառնան։ Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։ Նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա և նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի և ամրացնի իրավունքով ու արդարությամբ՝ այժմվանից մինչև հավիտյան։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։
ԵՍԱՅԻ 9:2-7