Գ Հովհաննես 1:1-8
Երեցը՝ սիրելի Գայիոսին, որին ես ճշմարտապես սիրում եմ։ Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։ Որովհետև շատ ուրախացա, երբ եղբայրները եկան և քո ճշմարտության մասին վկայեցին, թե ինչպես ես դու ճշմարտության մեջ ընթանում։ Սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտության մեջ են ընթանում։ Սիրելի՛ս, դու հավատարմությամբ ես անում այն, ինչ որ եղբայրներին և օտարականներին ես անում, որոնք եկեղեցու առջև վկայեցին քո սիրո մասին։ Եվ լավ կանես, եթե նրանց Աստծուն արժանի ձևով ճանապարհ գցես, որովհետև նրա անվան համար ճամփա ելան՝ առանց հեթանոսներից որևէ բան ստանալու։ Արդ մենք պետք է այդպիսիներին ընդունենք, որպեսզի ճշմարտությանը գործակից լինենք։
Գ Հովհաննես 1:1-8