Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:10-18

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:10-18 - Դավիթն օրհնեց Տիրոջը համախմբված ամբողջ ժողովրդի առաջ։ Նա ասաց. «Օրհնյալ ես դու, ո՛վ մեր հայր՝ Իսրայելի Տեր Աստված, հավիտյանս հավիտենից։ Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։ Քեզանից են հարստությունն ու պատիվը, և դու ես ամենի վրա տիրողը, քո ձեռքում են զորությունն ու կարողությունը, և քո ձեռքում է ամենքին մեծացնելն ու հզորացնելը։ Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, փառաբանում ենք քեզ և օրհներգում քո փառավոր անունը. որովհետև ո՞վ եմ ես, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողանայինք այսպես ընծա մատուցել։ Քեզնից է ամեն բան, և քո ձեռքից ստացածն ենք տալիս քեզ։ Որովհետև մենք պանդուխտներ ենք քո առջև և նժդեհներ, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի նման են, և հաստատուն ոչինչ չկա։ Ո՛վ մեր Տեր Աստված, այս ամբողջ առատությունը, որ մենք պատրաստել ենք մի տուն կառուցելու համար քո սուրբ անվանը, գալիս է քո ձեռքից, և ամեն ինչ քոնն է։ Ես գիտեմ, ո՛վ իմ Աստված, որ դու քննում ես սրտերը և սիրում ես ուղղամտությունը. ես ուղիղ սրտով ընծայեցի քեզ այս ամենը և հիմա տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ և հոժարակամ քեզ ընծաներ մատուցեց։ Ո՛վ Տեր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված, հավիտյան պահի՛ր քո ժողովրդի սրտի այս մտածումներն ու դրվածքը և նրանց սիրտը ուղղի՛ր դեպի քեզ։

Դավիթն օրհնեց Տիրոջը համախմբված ամբողջ ժողովրդի առաջ։ Նա ասաց. «Օրհնյալ ես դու, ո՛վ մեր հայր՝ Իսրայելի Տեր Աստված, հավիտյանս հավիտենից։ Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։ Քեզանից են հարստությունն ու պատիվը, և դու ես ամենի վրա տիրողը, քո ձեռքում են զորությունն ու կարողությունը, և քո ձեռքում է ամենքին մեծացնելն ու հզորացնելը։ Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, փառաբանում ենք քեզ և օրհներգում քո փառավոր անունը. որովհետև ո՞վ եմ ես, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողանայինք այսպես ընծա մատուցել։ Քեզնից է ամեն բան, և քո ձեռքից ստացածն ենք տալիս քեզ։ Որովհետև մենք պանդուխտներ ենք քո առջև և նժդեհներ, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի նման են, և հաստատուն ոչինչ չկա։ Ո՛վ մեր Տեր Աստված, այս ամբողջ առատությունը, որ մենք պատրաստել ենք մի տուն կառուցելու համար քո սուրբ անվանը, գալիս է քո ձեռքից, և ամեն ինչ քոնն է։ Ես գիտեմ, ո՛վ իմ Աստված, որ դու քննում ես սրտերը և սիրում ես ուղղամտությունը. ես ուղիղ սրտով ընծայեցի քեզ այս ամենը և հիմա տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ և հոժարակամ քեզ ընծաներ մատուցեց։ Ո՛վ Տեր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված, հավիտյան պահի՛ր քո ժողովրդի սրտի այս մտածումներն ու դրվածքը և նրանց սիրտը ուղղի՛ր դեպի քեզ։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:10-18