Դասեր Լավոդիկեի եկեղեցուցՕրինակ
![Դասեր Լավոդիկեի եկեղեցուց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54443%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Հաջողված եկեղեցու իրական չափանիշը
Այսօր մենք շարունակում ենք «Դասեր Լավոդիկեի եկեղեցուց»անվանումը կրող շարքը։ Մեր առաջին ուղերձի մեջ քննեցինք ու տեսանք, որ Լավոդիկեի եկեղեցու ընթացքն ու աստվածապաշտության սկզբունքները բացարձակապես չէին համապատասխանում Տեր Հիսուսի կամքին ու փոխանցած ուսուցումներին։ Հե՛նց այդ պատճառով էր Տերը թակում նրանց դուռը, որպեսզի կրկին մուտք ունենա դեպի Լավոդիկեի հավատացյալների սրտերը և հեռացնի նրանցից բոլոր մոլորություններն ու խաբեությունները։
Սիրելի՛ բարեկամ, առաջին մոլորությունը և ամենամեծ խաբվածությունը, որ ուներ Լավոդիկեի եկեղեցին, սեփական ընթացքն ու եկեղեցու իրական վիճակը ճիշտ գնահատելու անկարողությունն էր։ Այդ եկեղեցին բավականին մարդաշատ էր, ֆինանսապես հարուստ, և գնալով ավելի ու ավելի շատ ֆինանսներ էր ներգրավում։ Լավոդիկեի եկեղեցին կարողանում էր հոգալ իր բոլոր կարիքները և բավականին լուրջ ծրագրեր էր իրականացնում։
Սակայն ներկայացված բոլոր ձեռքբերումները հաջողված եկեղեցու չափանիշներ չեն և երբե՛ք էլ չեն եղել։ Եկեղեցու մարդաշատ լինելը դեռ չի խոսում այդ եկեղեցու հաջողված լինելու մասին։ Ֆինանսապես հարուստ եկեղեցին նույնպես դեռ չի կարող համարվել հաջողված եկեղեցի։ Իրականացվող ծրագրերը, բարեգործություններն ու ավետարանչությունները, համաժողովներն ու մեծ շուքով անցկացվող երեկույթները նույնպես չեն խոսում եկեղեցու հաջողված լինելու մասին։
Այդ դեպքում որո՞նք են հաջողված եկեղեցու չափանիշները։ Տեր Հիսուսը հատուկ խոսք է ուղղում Լավոդիկեի եկեղեցուն և բացահայտում է թե՛ սխալ ինքնագնահատականի մոլորությունը, և թե՛ հուշում փոխանցում հաջողված եկեղեցու իրական չափանիշների մասին։ Եվ որպեսզի նաև մենք հասկանանք սխալ ինքնագնահատականի մոլորության ողբերգական ազդեցությունը ցանկացած եկեղեցու վրա, Տեր Հիսուսն Ինքն է բացահայտում Լավոդիկեի եկեղեցու իրական վիճակը։
«Որովհետև ասում ես. "Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ"։ Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես» (Հայտնություն 3․17):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպե՞ս է հնարավոր, որ եկեղեցում ամեն բան արտաքինից լավ լինի՝ նոր մարդիկ, բազմամարդ եկեղեցի, բավականին մեծ բյուջե և տարբեր նախագծեր, սակայն Տեր Հիսուսի գնահատականն այդ եկեղեցուն լինի՝ դու թշվառ ես ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ․․․
Աղոթում եմ, որ այս խոսքերը յուրաքանչյուրիս մղեն խորը անձնաքննության։ Մեր հաջորդ ուղերձի մեջ մենք կուսումնասիրենք Լավոդիկեի եկեղեցուն Տեր Հիսուսի առաջարկած դեղամիջոցները։ Սակայն այսօր պետք է հստակ ընդունենք այս ուղերձի դասը՝ քանի դեռ չենք բացահայտել մեր թերացումներն ու հոգևոր հիվանդությունները, մենք երբե՛ք չենք կարող բժշկություն ընդունել մեր ողորմած ու գթառատ Աստծուց։ Ցանկացած բուժման առաջնային և կարևորագույն բաժիններից մեկը ճիշտ ախտորոշումն է։
Հպարտները երբե՛ք չեն ընդունում սեփական սխալները և չեն տեսնում իրենց թերացումները։ Նրանք հատուկ մասնագիտացում ունեն մյուսների սխալները նկատելու գործում։ Խոնարհները կարողանում են քննել իրենց ընթացքը, կյանքի սկզբունքները և նկատում են ու շտկում սեփական թերացումները։
«Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4.6):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
![Դասեր Լավոդիկեի եկեղեցուց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54443%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Լավոդիկեի եկեղեցին այն յոթ եկեղեցիներից մեկն է, որոնց Տեր Հիսուսը ուղերձներ է հղում Հայտնության գրքում: Լավոդիկեի եկեղեցու ընթացքն ու աստվածապաշտության սկզբունքները բացարձակապես չէին համապատասխանում Տեր Հիսուսի կամքին ու փոխանցած ուսուցումներին։ Հե՛նց այդ պատճառով էր Տերը թակում նրանց դուռը, որպեսզի կրկին մուտք ունենա դեպի Լավոդիկեի հավատացյալների սրտերը և հեռացնի նրանցից բոլոր մոլորություններն ու խաբեությունները։ Տերը դեղամիջոց ունի բոլոր այն մարդկանց համար, որոնք ուզում են հասկանալ ու տեսնել այն, ինչը հասանելի չէ այս աշխարհի չափանիշներով ապրող մարդկանց։
More
Հարակից ծրագրեր
![Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F53893%2F320x180.jpg&w=640&q=75)
Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54440%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատացյալի գաղտնի օգնությունը
![Հավատքը պետք է ողջամիտ լինի](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51059%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատքը պետք է ողջամիտ լինի
![Դասեր Լավոդիկեի եկեղեցուց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54443%2F320x180.jpg&w=640&q=75)
Դասեր Լավոդիկեի եկեղեցուց
![Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54441%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն
![Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54542%2F320x180.jpg&w=640&q=75)
Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց
![Դու նրանց հույսն ես․․․](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55082%2F320x180.jpg&w=640&q=75)
Դու նրանց հույսն ես․․․
![Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55033%2F320x180.jpg&w=640&q=75)
Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին
![Հավատացյալի գաղտնի օգնությունը](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F54442%2F320x180.jpg&w=640&q=75)
Հավատացյալի գաղտնի օգնությունը
![Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51648%2F320x180.jpg&w=640&q=75)