Բժշկություն
Աստծու արդարությունը մեր ապահովությունն է
Արդարությունը բխում է ճշմարտությունից։ Լինել արդար նշանակում է մտքով, խոսքով և գործերով համահունչ լինել այն ամենի հետ, ինչն ուղիղ է և ճշմարիտ։ Աստված արդար է։ Նա արդարությամբ է խրատում ու ուղղորդում, հանդիմանում ու քաջալերում, անգամ` պատժում ու պարգևատրում։ Այս անարդար աշխարհում միայն Տեր Աստծու արդարությունն է, որ Նրան հավատացողներին ապահովություն և հույս է փոխանցում։
Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն
Շատերն են այսօր խոսում վերջին ժամանակների մասին։ Յուրաքանչյուրս կարիք ունի իմանալու ճշմարտությունը, որպեսզի պատրաստ լինի վերջին ժամանակների իրադարձություններին։ Աշխարհակարգի վերջի իրադարձությունները շատ նման են լինելու Նոյի ժամանակներին: Նոյը գիտեր, որ ջրհեղեղից փրկության միակ միջոցը տապանն է։ Վերջին օրերի մարտահրավերներին պատրաստվելու համար մենք պետք է ուղղակի մտերմանանք Տեր Աստծու հետ՝ ավելի ու ավելի սիրելով Իր կամքին հնազանդ կյանքը:
Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն
Յուրաքանչյուր մարդ կարող է հանդիպել Աստծուն։ Այս պնդման ապացույցը Նրա հետ հանդիպած մարդկանց փոխակերպված կյանքն է։ Տեր Աստծու հետ հանդիպում ունենալու նախապայմանը սրբության կյանքի փափագ ունենալն է։ Այն նշանակում է տարբերվել աշխարհից Աստծու կամքի և մեղքի հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Տեր Հիսուսը դարձավ դեպի Տերը տանող ճանապարհը՝ վճարելով մեղքից ու մահից մեր ազատվելու համար անհրաժեշտ փրկագինը։
Քրիստոսի հարության օրհնությունները
Այս աշխարհում ամեն չար բան մեղքի հետևանք է։ Մենք միշտ ընտրության առաջ ենք՝ հավատանք Տեր Հիսուսի խոստումների՞ն, թե՞ տագնապի ու վախի մտքերին։ Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան և հարության փաստը այն թանկ գինն էր, որ Աստված վճարեց յուրաքանչյուր մարդու ազատագրության և փրկության համար։ Տեր Հիսուսը հստակ սովորեցնում էր, որ Իրեն հավատացողը, թեկուզ և մահանա էլ, ապրելու է հավիտյան։ Տերը Ինքն է հարությունը և կյանքը։
Դասեր Լավոդիկեի եկեղեցուց
Լավոդիկեի եկեղեցին այն յոթ եկեղեցիներից մեկն է, որոնց Տեր Հիսուսը ուղերձներ է հղում Հայտնության գրքում: Լավոդիկեի եկեղեցու ընթացքն ու աստվածապաշտության սկզբունքները բացարձակապես չէին համապատասխանում Տեր Հիսուսի կամքին ու փոխանցած ուսուցումներին։ Հե՛նց այդ պատճառով էր Տերը թակում նրանց դուռը, որպեսզի կրկին մուտք ունենա դեպի Լավոդիկեի հավատացյալների սրտերը և հեռացնի նրանցից բոլոր մոլորություններն ու խաբեությունները։ Տերը դեղամիջոց ունի բոլոր այն մարդկանց համար, որոնք ուզում են հասկանալ ու տեսնել այն, ինչը հասանելի չէ այս աշխարհի չափանիշներով ապրող մարդկանց։
Սուրբ ծննդյան նվերներ Էջմիածնի Էմմանուել եկեղեցուց
Սիրելի՛ բարեկամ, Էջմիածնի Էմմանուել եկեղեցու նվերների այս շարքը նպատակ է հետապնդում զինել Քրիստոսի բոլոր այն հավատարիմ աշակերտներին, որոնք մեծ փափագ ունեն ծառայելու Տեր Հիսուս Քրիստոսին և այս երկրային կյանքի ընթացքում իրագործելու Տիրոջ տված Մեծ Հանձնարարականը։ Խոսելու ենք վեց տարբեր նվերների մասին, որոնք Էջմիածնի Էմմանուել եկեղեցին պատրաստել է Քրիստոսի բոլոր հավատարիմ աշակերտների համար:Այն նպատակ է հետապնդում զինել Քրիստոսի աշակերտներին:
Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց
Յուրաքանչյուրիս շուրջ բազմաթիվ մարդիկ կան, որոնք սգի և կորստի դառնագին ու ողբերգական ազդեցության մեջ են և ունեն մխիթարության կարիք: Աստված այնքա՜ն գթառատ ու ողորմած է, որ հատուկ հոգատարություն ու խնամք է ցուցաբերում սգավորների հանդեպ։ Աստված մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել մյուսներին։ Մխիթարությունը փոխակերպում է սգացողին՝ զորացնում է նրան հաղթահարելու սուգը և օգնում կրկին կյանքով ու ուրախությամբ լցվելու հարցում։
Փառաբանի՛ր և երկրպագի՛ր Աստծուն
Տեր Աստծուն ուղղված փառաբանությունը պետք է ուրախության ցնծություն պարունակի։ Աստծուն ուղղված փառաբանությունը և երկրպագությունը Նրա իշխանության տակ լինելու և այդ իշխանության տակ լինելուց բխած գոհության արտահայտություն է։ Փառաբանությունը մեծարում է մեր երկնային Թագավորին և արտահայտում Նրան արժանի գովասանքը։
Քո անհուսության բժշկությունը
Եթե այսօր դու անցնում ես դժվարություններով ու բախվել ես անհուսության անանցանելի թվացող պատնեշին, կորցրել ես ներսիդ խաղաղությունն ու ուրախությունը, ապա կա՛ բարի լուր քեզ համար: Անհուսությունը հիվանդության պես է, սակայն Տիրոջը հուսացողները Նրա վերքերով կարող են նաև այդ հիվանդությունից բժշկվել։ Աստված փնտրում է սրտով փշրված մարդկանց, որպեսզի նրանց ամրացնի ու վերականգնի։ Նա Իր զարմանահրաշ շնորհն է պատրաստել՝ որպես պարգև յուրաքանչյուր մարդու համար, որ Նրա օգնության կարիքն ունի իր կյանքում։ Նրա շնորհի պարգևն ընդունելու համար մենք պետք է մեր հավատքի ձեռքերը պարզենք Նրա ուղղությամբ։