Սաղմոսներ
Սաղմոսներ և Առակներ
«Սաղմոսներ և ասացվածքներ» ծրագիրը կազմվել է YouVersion.com-ի մարդկանց կողմից, որպեսզի օգնի ձեզ կարդալ Սաղմոսների գիրքը երկու անգամ և Առակները՝ 12 անգամ: Այս ծրագիրը նախատեսված է կարդալ մեկ ամբողջ տարվա ընթացքում:
Ինչպիսի՞ սեր և պաշտպանություն ունեն Քրիստոսի հավատարիմ աշակերտները
Ամենուր պատերազմներ են և պատերազմական լուրեր։ Սակայն այս ամենի մեջ իրական քրիստոնյաները՝ Աստծո Խոսքին հավատալու շնորհիվ վերստին ծնունդ ընդունած Քրիստոսի հավատարիմ աշակերտներն ունեն աստվածային և հավիտենական մի ապաստան:
Սաղմոսաց և Առակաց գրքերը 31 օրվա ընթացքում
Սաղմոսաց և առակաց գրքերը լի են երգերով, բանաստեղծություններով և գրվածքներով, որոնք արտահայտում են իրական երկրպագություն, ձգտում, իմաստություն, սեր, հուսահատություն և ճշմարտություն: Այս նախագիծը կօգնի Ձեզ ընդամենը 31 օրերի ընթացքում կարդալ Աստվածաշունչ մատյանում առկա բոլոր Սաղմոսներն ու Առակները: Կարդալու ընթացքում Դուք կհանդիպեք Աստծուն, կգտնեք հանգստություն, ուժ, մխիթարություն.
Ինչպե՞ս մոտենալ և մտերմանալ Աստծու հետ
Ասում են, որ եթե որևէ բան երեք կամ չորս շաբաթ կարգապահ կերպով անես, ապա շատ հավանական է, որ դա դառնա քո կյանքի սովորություններից մեկը։Ոմանք իրենց առավոտը չեն կարող պատկերացնել առանց սուրճին ժամանակ հատկացնելու, ոմանք՝ թարմ լուրերին ծանոթանալու, ոմանք՝ սոցիալական ցանցերում գիշերվա ընթացքում կատարվածը ստուգելու․․․։ Գուցե շատ անգամ ես որոշել քո օրը Աստծո հետ սկսելու սովորությունը զարգացնել։ Սակայն ինձ համար յուրաքանչյուր առավոտ մի նոր պարգև է Տիրոջից, մի նոր սկիզբ, հնարավորություն սկսելու օրը մեզ համար ամենակարևոր ու առաջնային գործով՝ մեր սիրելի Փրկչի հետ նոր ու թարմ հարաբերությամբ։
Սաղմոսներ
Սաղմոսների գիրքը կարդալը հիանալի է այն ժամանակ, երբ դուք վհատված եք: Երբ դժվար ժամանակներ ես ապրում, Սաղմոսների գիրքը կարող է մխիթարություն և քաջալերանք լինել։
Ինչպե՞ս գտնել Աստծո ներկայությունը և լցվել Նրանով
Գիտե՞ս արդյոք, որ դու հատուկ ստեղծված ես Աստծո ներկայության մեջ ապրելու համար: Արարիչ Աստծո ներկայությունը մեր հոգու բնակավայրն է՝ քո սրտի խորանը: Նրա բարի ներկայությունը ամենահարմար վայրն է Նրա ձայնը լսելու, Նրա խոստումներն ընդունելու, Նրա մեջ հոգևորապես աճելու և որպես Քրիստոսի աշակերտ հասունանալու համար: