Եվ հենց այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին.
Կարդալ ՀՈՎՀԱՆՆԵՍ 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:19
5 օր
Ձեր կյանքում Աստծո Խոսքի կիրառման շնորհիվ Դուք կսովորեք հեշտությամբ տարբերել թշնամիների արհեստական լույսը, կմնաք այն ճանապարհի վրա, որը լուսավորված է Աստծո լույսով, և Ձեր լույսը վառ կշողա Քրիստոսի համար՝ Ձեր տանը և Ձեր շրջապատում:
7 Օրեր
Շատերն են այսօր խոսում վերջին ժամանակների մասին։ Յուրաքանչյուրս կարիք ունի իմանալու ճշմարտությունը, որպեսզի պատրաստ լինի վերջին ժամանակների իրադարձություններին։ Աշխարհակարգի վերջի իրադարձությունները շատ նման են լինելու Նոյի ժամանակներին: Նոյը գիտեր, որ ջրհեղեղից փրկության միակ միջոցը տապանն է։ Վերջին օրերի մարտահրավերներին պատրաստվելու համար մենք պետք է ուղղակի մտերմանանք Տեր Աստծու հետ՝ ավելի ու ավելի սիրելով Իր կամքին հնազանդ կյանքը:
Բարությունն Աստծու էությունն է։ Նա բարիք է կամենում անգամ ամենաչար մարդկանց։ Բարությունը կապ ունի դիմացինի կարիքի կամ իրավիճակի հանդեպ ունեցած արձագանքի հետ։ Աստված ուզում է հոգատարությամբ և բժշկության ու ազատագրության Իր միջամտությամբ արձագանքել քո կարիքին: Սակայն Տերը Ինքն է պայման դնում Իր բարությունն ընդունելու համար։ Նրա բարությունը կարող են ընդունել միայն Նրա կամքին հնազանդության որոշում կայացրած և Նրա նախանշած ճանապարհներով ընթացող մարդիկ։ Աստված բարի է անգամ այն ժամանակ, երբ պատժում է մարդուն։ Տեր Աստծու խրատներն ու պատիժները նպատակ ունեն սթափեցնելու մարդուն և հետ պահելու նրան հավիտենական կործանումից։
Արդարությունը բխում է ճշմարտությունից։ Լինել արդար նշանակում է մտքով, խոսքով և գործերով համահունչ լինել այն ամենի հետ, ինչն ուղիղ է և ճշմարիտ։ Աստված արդար է։ Նա արդարությամբ է խրատում ու ուղղորդում, հանդիմանում ու քաջալերում, անգամ` պատժում ու պարգևատրում։ Այս անարդար աշխարհում միայն Տեր Աստծու արդարությունն է, որ Նրան հավատացողներին ապահովություն և հույս է փոխանցում։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր