ԶԱՔԱՐԻԱ 9:9-17

ԶԱՔԱՐԻԱ 9:9-17 ՆՎԱԱ

Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։ Եվ Եփրեմից բնաջինջ պիտի անեմ կառքը և ձին՝ Երուսաղեմից։ Եվ պիտի կոտրվի պատերազմի աղեղը, և նա խաղաղություն է խոսելու ազգերին, և նրա իշխանությունը ծովից ծով է լինելու և գետից մինչև երկրի ծայրերը։ Քեզ ևս. քո ուխտի արյունի պատճառով քո գերիներին ես արձակեցի այն գուբից, որի մեջ ջուր չկար։ Ե՛տ դարձեք ամրոցը, ո՛վ հույսի գերիներ, այսօր ծանուցում եմ. կրկնապատիկ եմ հատուցելու քեզ։ Որովհետև Հուդան պիտի լարեմ իմ աղեղի նման և Եփրեմը՝ նետի և քո որդիներին, ո՛վ Սիոն, պիտի գրգռեմ քո որդիների դեմ, ո՛վ Հունաստան, և քեզ զորավորի սրի նման պիտի դարձնեմ։ Ապա Տերը պիտի երևա նրանց վրա, և նրա նետը կայծակի պես պիտի դուրս գա, և Տեր Աստվածը փող պիտի հնչեցնի և պիտի գնա հարավային մրրիկներով։ Զորքերի Տերը պաշտպան պիտի լինի նրանց, և նրանք պիտի ոչնչացնեն և ոտնակոխ անեն պարսաքարերը. պիտի խմեն ու որպես թե գինիով՝ պիտի աղմկեն, տաշտի պես պիտի լցվեն, ինչպես զոհասեղանի անկյունները։ Եվ այն օրը նրանց Տեր Աստվածը պիտի փրկի նրանց՝ որպես իր ժողովրդի հոտը, որովհետև պիտի պսպղան նրա երկրի վրա, ինչպես թանկագին քարեր։ Որովհետև որքա՜ն մեծ է նրա բարությունը, և որքա՜ն մեծ՝ նրա գեղեցկությունը. ցորենը պատանիներին է բուսցնելու, իսկ անուշաբույր գինին՝ կույսերին։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում