Ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ վայելուչ ես, ո՛վ իմ ցանկալի սիրուհի։ Քո այդ հասակը նման է արմավենու, իսկ ստինքներդ՝ ողկույզների։ Ասացի. «Արմավենու վրա ելնեմ, բռնեմ նրա ճյուղերը»։ Եվ քո ստինքները որթատունկի ողկույզների պես լինեին, իսկ ռունգերիդ հոտը՝ խնձորենիների հոտի պես։ Եվ քիմքդ՝ նման ազնիվ գինու, որ հոսում է իմ սիրեկանի համար, որ հոսում է իմ շրթունքների և ատամների վրա։ Ես իմ սիրեկանինն եմ, և նա էլ ինձ է ցանկանում։ Արի՛, ի՛մ սիրեկան, դուրս գանք դեպի դաշտը, օթևանենք գյուղերում։ Առավոտ կանուխ այգիները գնանք, տեսնենք՝ որթատունկը ծլարձակե՞լ է, կոկոնը բացվե՞լ է, նռնենիները ծաղկե՞լ են. այնտեղ սերս քեզ եմ տալու։
Կարդալ ԵՐԳ ԵՐԳՈՑ 7
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՐԳ ԵՐԳՈՑ 7:6-12
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր