Եվ Բոոսն առավ Հռութին, որ դարձավ նրա կինը, և նա մտավ կնոջ մոտ. Տերը հղիություն շնորհեց նրան, և նա որդի ծնեց։ Եվ կանայք Նոեմիին ասացին. «Օրհնյա՜լ լինի Տերը, որ քեզ առանց մոտիկ ազգականի չթողեց այսօր, որ նրա անունը հիշվի Իսրայելի մեջ։ Եվ սա լինի քո հոգու մխիթարությունը և քո ծերության խնամակալությունը, որովհետև քեզ սիրող հարսդ ծնեց նրան, որ յոթ որդուց էլ լավ է քեզ համար»։ Եվ Նոեմին իր գիրկն առավ մանկանը և եղավ նրա դայակը։ Եվ դրացի կանայք նրան անուն դրեցին՝ ասելով. «Նոեմիին մի որդի է ծնվել». և նրա անունը Ովբեդ դրին։ Սա Դավթի հոր՝ Հեսսեի հայրն էր։ Եվ Փարեսի սերունդները սրանք են. Փարեսը ծնեց Եսրոնին, Եսրոնը ծնեց Արամին, Արամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Նաասոնին, Նաասոնը ծնեց Սաղմոնին, Սաղմոնը ծնեց Բոոսին, Բոոսը ծնեց Ովբեդին, Ովբեդը ծնեց Հեսսեին, Հեսսեն ծնեց Դավթին։
Կարդալ ՀՌՈՒԹ 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՌՈՒԹ 4:13-22
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր