Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը, որ դռանն էր, և ծերերն ասացին. «Վկա ենք։ Թող Տերը քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքելի և Լիայի պես, այդ երկուսի նման, որ շինեցին Իսրայելի տունը. և դու ուժեղացի՛ր Եփրաթայի մեջ ու Բեթլեհեմի մեջ անո՛ւն վաստակիր։ Եվ քո տունը Փարեսի տան պես լինի, և այն սերնդից, որ Թամարը ծնեց Հուդայի համար, թող Տերը քեզ զավակ տա այս նորահասակ կնոջից»։ Եվ Բոոսն առավ Հռութին, որ դարձավ նրա կինը, և նա մտավ կնոջ մոտ. Տերը հղիություն շնորհեց նրան, և նա որդի ծնեց։ Եվ կանայք Նոեմիին ասացին. «Օրհնյա՜լ լինի Տերը, որ քեզ առանց մոտիկ ազգականի չթողեց այսօր, որ նրա անունը հիշվի Իսրայելի մեջ։ Եվ սա լինի քո հոգու մխիթարությունը և քո ծերության խնամակալությունը, որովհետև քեզ սիրող հարսդ ծնեց նրան, որ յոթ որդուց էլ լավ է քեզ համար»։ Եվ Նոեմին իր գիրկն առավ մանկանը և եղավ նրա դայակը։ Եվ դրացի կանայք նրան անուն դրեցին՝ ասելով. «Նոեմիին մի որդի է ծնվել». և նրա անունը Ովբեդ դրին։ Սա Դավթի հոր՝ Հեսսեի հայրն էր։
Կարդալ ՀՌՈՒԹ 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՌՈՒԹ 4:11-17
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր