Եվ նրա սկեսուր Նոեմին նրան ասաց. «Աղջի՛կս, ես քեզ համար հանգստություն եմ ուզում, որ լավ լինի քեզ համար։ Ահա Բոոսը մեր ազգականներից է, որի աղջիկների մոտ էիր։ Ահա նա այս գիշեր կալում գարի է կալսում։ Եվ դու լվացվի՛ր ու յուղով օծվի՛ր, հագուստներդ հագի՛ր և իջի՛ր կալը, բայց մի՛ հայտնվիր այդ մարդուն, մինչև որ ուտելն ու խմելը վերջացնի։ Եվ երբ գնա քնելու, իմացի՛ր նրա պառկած տեղը և գնա՛, ծածկոցը բա՛ց նրա ոտքերի կողմից ու պառկի՛ր. և նա քեզ կիմացնի, թե ինչ պիտի անես»։ Հռութը նրան ասաց. «Ամենը, ինչ որ ասել ես ինձ, կանեմ»։
Կարդալ ՀՌՈՒԹ 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՌՈՒԹ 3:1-5
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր