ՀՌՈՒԹ 1:16-21

ՀՌՈՒԹ 1:16-21 ՆՎԱԱ

Եվ Հռութն ասաց. «Ինձ մի՛ ստիպիր, որ քեզ թողնեմ և քեզնից ետ դառնամ, որովհետև ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ. քո ժողովուրդը իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։ Որտեղ որ մեռնես, ես էլ կմեռնեմ և այնտեղ կթաղվեմ։ Տերը թող ինձ այսպես ու սրանից ավելին անի. միայն մահը պիտի ինձ բաժանի քեզնից»։ Երբ Նոեմին տեսավ, որ նա հաստատ ուզում է գնալ իր հետ, այլևս նրա հետ ոչ մի բան չխոսեց։ Եվ երկուսն էլ գնացին, մինչև հասան Բեթլեհեմ։ Եվ երբ Բեթլեհեմ եկան, ամբողջ քաղաքն իրար անցավ նրանց պատճառով, և ասում էին. «Սա՞ է Նոեմին»։ Եվ նա ասաց նրանց. «Ինձ Նոեմի մի՛ կոչեք. ինձ Մարա՛ կոչեք, որովհետև Ամենակարողը դառնությամբ լցրեց ինձ։ Ես լիքը գնացի, բայց Տերն ինձ դատարկ ետ դարձրեց. ինչո՞ւ եք ինձ Նոեմի ասում, երբ Տերը խոնարհեցրել է ինձ, ու Ամենակարողը վշտացրել է ինձ»։

ՀՌՈՒԹ 1:16-21 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր