ՀՌՈՒԹ 1:1-6

ՀՌՈՒԹ 1:1-6 ՆՎԱԱ

Դատավորների կառավարության օրերին երկրում սով եղավ, և Հուդայի Բեթլեհեմից մի մարդ իր կնոջ և երկու որդիների հետ գնաց Մովաբի երկիրը՝ պանդխտության։ Այդ մարդու անունը Ելիմելեք էր, կնոջ անունը՝ Նոեմի, և երկու որդիների անունները Մաալոն և Քելլոն էին։ Նրանք եփրաթացի էին, Հուդայի Բեթլեհեմից և գնացին Մովաբի երկիրն ու այնտեղ էին լինում։ Եվ Նոեմիի մարդը՝ Ելիմելեքը, մեռավ, և նա մնաց իր երկու որդիների հետ, որոնք իրենց համար մովաբացի կանայք առան. մեկի անունը Որփա էր, իսկ մյուսի անունը՝ Հռութ. և նրանք մոտ տասը տարի մնացին այնտեղ։ Մաալոնն ու Քելլոնը երկուսն էլ մեռան, և այդ կինը զուրկ մնաց իր երկու որդիներից ու մարդուց։ Եվ նա իր երկու հարսների հետ վեր կացավ, որ Մովաբի երկրից վերադառնա, որովհետև Մովաբի երկրում լսել էր, որ Տերն այցելություն է արել իր ժողովրդին և հաց է տվել նրան։