Քանզի չգիտեմ ինչ եմ անում, քանի որ այն չեմ անում, ինչ որ ուզում եմ, այլ այն եմ անում, ինչ որ ատում եմ։ Եվ եթե այն եմ անում, ինչ որ չեմ ուզում, օրենքի հետ համաձայնում եմ, որ բարի է։ Ապա ուրեմն այն ոչ թե ես եմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնում, բարի բան չի բնակվում, քանի որ իմ մեջ ցանկանալը կա, բայց բարին գործելու կարողությունը չեմ գտնում։ Որովհետև անում եմ ոչ թե բարին, որ ուզում եմ, այլ անում եմ չարը, որ չեմ ուզում։ Ուրեմն եթե անում եմ այն, ինչ ես չեմ ուզում, այլևս ե՛ս չեմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Երբ ես ուզում եմ բարին անել՝ հետևելով օրենքին, չարն եմ անում։ Որովհետև ես Աստծու օրենքը հավանում եմ ըստ ներքին մարդու, բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որ պայքարում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է վերցնում այն մեղքի օրենքով, որ իմ անդամներում է։ Ես ի՜նչ թշվառ մարդ եմ. մահվան դատապարտված այս մարմնից ո՞վ կազատի ինձ։ Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն ես ինքս մտքով Աստծու օրենքին եմ ծառայում, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։