Հռոմեացիներին 3:9-24

Հռոմեացիներին 3:9-24 ՆՎԱԱ

Եվ հիմա ի՞նչ, մենք՝ հրեաներս, առավելությո՞ւն ունենք. ամենևին ոչ, որովհետև հաստատեցինք, որ հրեաներն ու հեթանոսները բոլորն էլ մեղքի տակ են, ինչպես որ գրված է. «Չկա արդար և ոչ մեկը։ Ողջամիտ մեկը չկա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի։ Բոլորը խոտորվել են, միասին անպետք դարձել. բարություն անող չկա, մե՛կն անգամ չկա ։ Նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզուներով նենգություն են անում . նրանց շրթունքների տակ իժերի թույն կա ։ Նրանց բերանն անեծքով ու դառնությամբ է լի ։ Նրանց ոտքերն արյուն թափելու համար են արագընթաց։ Նրանց ճանապարհներին կործանում և թշվառություն է։ Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին ։ Աստծու երկյուղը նրանց աչքերի առաջ չէ »։ Բայց գիտենք, որ ամեն բան, ինչ օրենքն ասում է, ասում է նրանց, ովքեր օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ դատապարտելի լինի։ Քանի որ ոչ ոք նրա առաջ օրենքի գործերից չի արդարանա, որովհետև օրենքով է լինում մեղքի ճանաչումը։ Բայց հիմա Աստծու արդարությունը հայտնվել է օրենքից անկախ՝ օրենքի և մարգարեների կողմից վկայված լինելով, այսինքն՝ Աստծու արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միոջոցով է բոլոր հավատացողների համար, որովհետև խտրություն չկա։ Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։ Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։