Հռոմեացիներին 3:21-28

Հռոմեացիներին 3:21-28 ՆՎԱԱ

Բայց հիմա Աստծու արդարությունը հայտնվել է օրենքից անկախ՝ օրենքի և մարգարեների կողմից վկայված լինելով, այսինքն՝ Աստծու արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միոջոցով է բոլոր հավատացողների համար, որովհետև խտրություն չկա։ Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։ Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։ Աստված նրան նախապես սահմանեց քավություն լինելու իր արյամբ, իր հավատով, որպեսզի ցույց տա իր արդարությունը անցյալում՝ Աստծու համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը, որպեսզի ներկա ժամանակում իր արդարությունը ցույց տա, որպեսզի ինքն արդար լինի և արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին։ Արդ որտե՞ղ է պարծանքը. ջնջվել է։ Ո՞ր օրենքով՝ գործերի՞. ո՛չ, այլ հավատի օրենքով, որովհետև կարծում ենք, որ մարդը հավատով է արդարանում՝ անկախ օրենքի գործերից։