Հռոմեացիներին 1:18-25

Հռոմեացիներին 1:18-25 ՆՎԱԱ

Որովհետև Աստծու բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության և անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ Որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով. արդ նրանք որևէ արդարացում չունեն, քանի որ Աստծուն ճանաչելով՝ նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան, և նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Ասելով, թե իմաստուն են, հիմարացան։ Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։ Այդ պատճառով Աստված էլ նրանց, ըստ իրենց սրտերի ցանկության, պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ հավիտյանս օրհնյալ է. ամեն։