ասելով. «Ամե՛ն. օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, ուժը և զորությունը մեր Աստծուն լինեն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։ Եվ երեցներից մեկն ինձ հարցրեց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են և որտեղի՞ց են եկել»։ Ես նրան ասացի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս և իրենց զգեստները լվացին ու Գառան արյունով սպիտակեցրին։ Դրա համար Աստծու գահի առաջն են և նրա տաճարում գիշերուզօր նրան են պաշտում, և գահի վրա նստողը հովանի պիտի լինի նրանց վրա։ Այլևս ո՛չ քաղցելու են, ո՛չ էլ ծարավելու, և ո՛չ արևը նրանց վրա կընկնի, ո՛չ էլ տապը, որովհետև Գառը, որ գահի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի դեպի կենաց ջրի աղբյուրները, և Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից»։
Կարդալ Հայտնություն 7
Կիսվել
Համեմատել տարբերակները: Հայտնություն 7:12-17
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր