Հայտնություն 17:1-7

Հայտնություն 17:1-7 ՆՎԱԱ

Եկավ յոթ գավաթներ ունեցող յոթ հրեշտակներից մեկը ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Արի՛, քեզ պիտի ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը, որ շատ ջրերի վրա է նստում։ Նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ երկրի բնակիչները նրա պոռնկության գինուց հարբեցին»։ Եվ ինձ հոգով առաջնորդեց մի անապատ, ու տեսա կարմիր գազանի վրա նստած մի կնոջ, որ լի էր հայհոյության անուններով և ուներ յոթ գլուխ ու տասը եղջյուր։ Կինը հագել էր ծիրանի ու կարմիր զգեստ և զարդարվել էր ոսկով, թանկագին քարերով ու մարգարիտներով։ Նա ձեռքին մի ոսկե բաժակ ուներ՝ լի գարշանքով և պոռնկության պղծությամբ։ Եվ նրա ճակատին խորհրդավոր մի անուն էր գրված՝ «Մեծ Բաբելոն՝ մայրը պոռնիկների և երկրի գարշելիների»։ Տեսա այդ կնոջը՝ սրբերի ու Հիսուսի վկաների արյունով արբած։ Երբ նրան տեսա, մեծապես զարմացա։ Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ զարմացար։ Ես քեզ կասեմ խորհուրդը այդ կնոջ և նրան իր վրա կրող գազանի, որ յոթ գլուխ ունի և տասը եղջյուր։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում