Հայտնություն 15

15
Վերջին պատուհասները
1Երկնքում մի ուրիշ մեծ ու զարմանալի նշան տեսա. յոթ հրեշտակների, որոնք ունեին վերջին յոթ պատուհասները, որովհետև Աստծու բարկությունը նրանցով կատարվեց։
2Տեսա նաև ապակե ծով՝ կրակի հետ խառնված, և նրանց, ովքեր հաղթեցին գազանին, նրա պատկերին ու նրա անվան թվին, որ կանգնած էին ապակե ծովի վրա և Աստծու քնարներն ունեին։ 3Եվ երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն ու Գառան երգը՝ ասելով.
«Մեծ ու զարմանալի են քո գործերը,
Տե՛ր Աստված Ամենակալ (Սաղ. 86.10),
արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները,
ո՛վ ազգերի Թագավոր։
4 Ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7),
և քո անունը չի փառավորելու,
որովհետև միայն դու ես սուրբ,
որովհետև բոլոր ազգերը պիտի գան
ու քո առաջ պիտի երկրպագություն անեն (Սաղ. 86.9),
քանի որ քո դատաստանները հայտնի դարձան»։
5Դրանից հետո տեսա, որ երկնքում բացվեց տաճարի վկայության խորանը։ 6Տաճարից ելնում էին յոթ հրեշտակները, որոնք ունեին յոթ պատուհասները։ Նրանք մաքուր և փայլուն կտավ էին հագել և կրծքին ոսկե գոտիներ կապել։ 7Այն չորս կենդանիներից մեկը յոթ հրեշտակներին յոթ ոսկե գավաթներ տվեց՝ հավիտյանս հավիտենից կենդանի Աստծու բարկությամբ լի։ 8Եվ տաճարը լցվեց Աստծու փառքի ու նրա զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող տաճար մտնել, մինչև յոթ հրեշտակների յոթ պատուհասները չկատարվեին։

Արդեն Ընտրված.

Հայտնություն 15: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք