Հայտնություն 10:5-11

Հայտնություն 10:5-11 ՆՎԱԱ

Եվ այն հրեշտակը, որին տեսա ցամաքի և ծովի վրա կանգնած, իր աջ ձեռքը դեպի երկինք բարձրացրեց և երդվեց նրանով, որ հավիտյանս հավիտենից Կենդանի է, որն ստեղծեց երկինքը ու այն, ինչ նրանում է, և երկիրը ու այն, ինչ նրանում է, և ծովը ու այն, ինչ նրանում է, որ այլևս ժամանակ չի լինելու։ Իսկ այն օրերին, երբ յոթերորդ հրեշտակը փողը հնչեցնի, պիտի կատարվի Աստծու խորհուրդը, ինչպես իր ծառա մարգարեներին ավետեց։ Եվ ձայնը, որ երկնքից լսեցի, ինձ հետ դարձյալ խոսեց ու ասաց. «Գնա վերցրո՛ւ այն բացված գիրքը, որ ծովի ու ցամաքի վրա կանգնած հրեշտակի ձեռքին է»։ Ես հրեշտակի մոտ գնացի ու նրան ասացի. «Տո՛ւր ինձ այդ գրքույկը»։ Եվ նա ինձ ասաց. «Վերցրո՛ւ և կե՛ր դա, և որովայնիդ մեջ այն կդառնանա, իսկ բերանիդ մեջ մեղրի պես քաղցր կլինի»։ Եվ գրքույկը հրեշտակի ձեռքից վերցրի ու կերա։ Եվ բերանիս մեջ մեղրի պես քաղցր էր. երբ կերա, որովայնիս մեջ դառնացավ։ Եվ ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և շատ թագավորների մասին»։