Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղություն նրանից, որ Է, նաև որ էր և որ գալու է, և այն յոթ Հոգիներից, որ նրա գահի առաջ են, և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելներից և իշխանը երկրի թագավորների։ Նա, որ սիրեց մեզ ու մեզ ազատեց մեր մեղքերից իր արյամբ և արքայության անդամներ և Աստծու ու իր Հոր քահանաներ դարձրեց մեզ. նրան փա՜ռք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ «Ահա նա գալիս է ամպերով, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան, և նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը։ Այո՛, ամե՛ն»։ «Ես եմ Ալֆան ու Օմեգան (սկիզբն ու վերջը)»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։
Կարդալ Հայտնություն 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Հայտնություն 1:4-8
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր