ՍԱՂՄՈՍՆԵՐ 99

99
Աստված՝ Գերագույն Թագավորը
1Տերն է թագավորը. ժողովուրդները թող շփոթվեն. նա նստում է քերովբեների վրա, երկիրը թող սասանվի։
2Տերը մեծ է Սիոնում, և նա բարձր է բոլոր ժողովուրդների վրա։
3Թող օրհնեն քո մեծ և ահավոր անունը. նա սուրբ է։
4Եվ թագավորի զորությունը իրավունք է սիրում. դու հաստատեցիր ուղիղ կարգը. դու իրավունք և արդարություն արեցիր Հակոբի մեջ։
5Բարձրացրե՛ք մեր Տեր Աստծուն և երկրպագությո՛ւն արեք նրա ոտքերի պատվանդանի առջև. նա սուրբ է։
6Մովսեսը և Ահարոնը նրա քահանաների մեջ, և Սամուելը՝ նրա անունը կանչողների մեջ, կանչեցին Տիրոջը, և նա լսեց նրանց։
7Ամպի սյունի միջից նա խոսում էր նրանց հետ. նրանք պահում էին նրա վկայությունները և օրենքը, որ տվեց իրենց։
8Ո՜վ Տեր՝ մեր Աստված. դու, որ լսում էիր նրանց, դու, որ նեղող Աստված էիր նրանց համար, թեպետ նրանց գործերի համար վրեժխնդիր եղար։
9Բարձրացրե՛ք մեր Տեր Աստծուն և երկրպագությո՛ւն արեք նրա սուրբ լեռան վրա, որովհետև սուրբ է մեր Տեր Աստվածը։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 99: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք