ՍԱՂՄՈՍՆԵՐ 93
93
Աստված՝ Թագավոր
1Տերը թագավոր է. նա մեծափառություն է հագել. Տերը զորություն է հագել և իր մեջքին գոտի կապել, դրա համար էլ աշխարհը հաստատ է և չի շարժվում։
2Քո աթոռը հաստատ է սկզբից. դու հավիտյան ես։
3Գետերը բարձրացնում են, Տե՛ր, գետերը բարձրացնում են իրենց ձայնը, գետերը բարձրացնում են իրենց գոռոցը։
4Հորդառատ ջրերի ձայնից ավելի զորավոր են ծովի ալիքները. ավելի զորավոր է Տերը բարձր վայրի մեջ։
5Քո վկայությունները խիստ վստահելի են. ո՜վ Տեր, քո տանը վայելուչ է սրբությունը երկար օրերով։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 93: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
![None](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2F58%2Fhttps%3A%2F%2Fweb-assets.youversion.com%2Fapp-icons%2Fhy.png&w=128&q=75)
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018