Բարի է Տիրոջից գոհանալը, սաղմոս ասելը քո անվանը, ո՛վ Բարձրյալ։ Առավոտից քո ողորմությունը պատմելը և գիշերը՝ քո ճշմարտությունը. Տասը լար ունեցող նվագարանով և սաղմոսարանով՝ քնարի հետ օրհնության ձայնով, Որովհետև դու, Տե՛ր, ուրախացրիր ինձ քո գործերով. ցնծում եմ քո ձեռքի գործերով։ Ո՜վ Տեր, որքա՜ն մեծ են քո գործերը. անչափ խոր են քո մտքերը. Հիմար մարդը չի իմանում, և անմիտը չի հասկանում դա։ Թեև ամբարիշտները խոտի պես բուսնում են, և ծաղկում են բոլոր անօրենություն գործողները, պիտի բնաջնջվեն հավիտյանս հավիտյան։ Բայց դու, Տե՛ր, բարձր ես հավիտյան։ Որովհետև ահա քո թշնամիները, Տե՛ր, ահա քո թշնամիները պիտի կորչեն, և պիտի ցրվեն բոլոր անօրենություն գործողները։ Բայց իմ եղջյուրը պիտի բարձրացնես մի եղջերուի եղջյուրի պես. ես օծված եմ նոր յուղով։ Եվ իմ աչքը պիտի նայի իմ թշնամիներին, և ականջս պիտի լսի այն չարագործների մասին, որոնք ոտքի են ելել իմ դեմ։ Արդարը պիտի բուսնի արմավենու պես, պիտի մեծանա Լիբանանի մայրու նման։ Տիրոջ տան մեջ տնկվածները պիտի բուսնեն մեր Աստծու սրահներում. Ծերության ժամանակ էլ պիտի պտղաբերեն և պարարտ ու դալար պիտի լինեն, Որ պատմեն, թե ուղիղ է Տերը՝ իմ Վեմը, և անիրավություն չկա նրա մեջ։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 92
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 92:1-15
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր