ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:16-30

ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:16-30 ՆՎԱԱ

Քո անվամբ պիտի ցնծան ամեն օր և պիտի բարձրանան քո արդարությամբ. Որովհետև դու ես նրանց զորության պարծանքը, և քո հաճությամբ պիտի բարձրանա մեր եղջյուրը. Որովհետև Տերը մեր վահանն է, և Իսրայելի Սուրբը՝ մեր թագավորը։ Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր քո սրբի հետ և ասացիր. «Օգնություն դրեցի զորավարի վրա, ընտրվածին բարձրացրի ժողովրդի միջից։ Գտա իմ Դավիթ ծառային, իմ սուրբ յուղով օծեցի նրան։ Իմ ձեռքը պիտի հաստատի նրան, և իմ բազուկը պիտի զորացնի նրան։ Թշնամին նրան չպիտի նեղացնի, և անօրենության որդին չպիտի չարչարի նրան։ Նրա թշնամիներին պիտի փշրեմ իր առջև և պիտի զարկեմ նրան ատողներին։ Իմ ճշմարտությունն ու իմ ողորմությունը պիտի լինեն նրա հետ, և իմ անվամբ պիտի բարձրանա նրա եղջյուրը։ Նրա ձեռքը պիտի դնեմ ծովի մեջ և նրա աջ ձեռքը՝ գետերի վրա։ Նա պիտի կանչի ինձ. “Դու ես իմ Հայրը, ո՛վ իմ Աստված և իմ փրկությա՛ն Վեմ”։ Եվ ես առաջնեկ պիտի դարձնեմ նրան, երկրի թագավորներից ավելի բարձր։ Իմ ողորմությունը հավիտյան պիտի պահեմ նրա համար, և իմ ուխտը նրա հետ հաստատ պիտի լինի։ Եվ ես հավիտյան պիտի հաստատեմ նրա սերունդը, և նրա աթոռը, ինչպես երկնքի օրերը։ Իսկ եթե նրա որդիները թողնեն իմ օրենքը և չընթանան իմ իրավունքի համաձայն

ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:16-30 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր