ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:14-18
ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:14-18 ՆՎԱԱ
Արդարությունը և իրավունքը քո աթոռի հաստատությունն են, ողորմությունը և ճշմարտությունը գնում են քո առջևից։ Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը. ո՜վ Տեր, նրանք պիտի գնան քո երեսի լույսով։ Քո անվամբ պիտի ցնծան ամեն օր և պիտի բարձրանան քո արդարությամբ. Որովհետև դու ես նրանց զորության պարծանքը, և քո հաճությամբ պիտի բարձրանա մեր եղջյուրը. Որովհետև Տերը մեր վահանն է, և Իսրայելի Սուրբը՝ մեր թագավորը։


