Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։ Ակա՛նջ դիր իմ աղոթքին, ո՜վ Տեր, և ո՛ւշք դարձրու իմ աղաչանքին։ Իմ նեղության օրը կանչում եմ քեզ, որովհետև դու լսում ես ինձ։ Քեզ նմանը չկա աստվածների մեջ, Տե՛ր, և չկան քո գործերի պես գործեր։ Բոլոր ազգերը, որոնց դու ես արարել, պիտի գան և երկրպագեն քո առջև, Տե՛ր, և պիտի փառք տան քո անվանը։ Որովհետև դու մեծ ես և հրաշքներ ես գործում. միայն դու ես Աստված։ Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհը, որ ես գնամ քո ճշմարտությամբ. միացրո՛ւ իմ սիրտը, որ վախենա քո անունից։ Իմ ամբողջ սրտով պիտի գոհություն մատուցեմ քեզ, Տե՛ր իմ Աստված, և հավիտյան պիտի փառավորեմ քո անունը։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 86
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 86:5-12
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր