ՍԱՂՄՈՍՆԵՐ 86

86
Աղոթք օգնության համար
Դավթի աղոթք։
1Տե՛ր, խոնարհի՛ր քո ականջը և պատասխանի՛ր ինձ, որովհետև աղքատ եմ և խեղճ։
2Պահի՛ր իմ անձը, որովհետև ես մաքուր եմ. փրկի՛ր, ո՛վ իմ Աստված, քո ծառային, որ հույսը քեզ վրա է դրել։
3Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի քեզ եմ կանչում ամեն օր։
4Ուրախացրո՛ւ քո ծառայի անձը. քանզի դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ո՜վ Տեր.
5Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։
6Ակա՛նջ դիր իմ աղոթքին, ո՜վ Տեր, և ո՛ւշք դարձրու իմ աղաչանքին։
7Իմ նեղության օրը կանչում եմ քեզ, որովհետև դու լսում ես ինձ։
8Քեզ նմանը չկա աստվածների մեջ, Տե՛ր, և չկան քո գործերի պես գործեր։
9Բոլոր ազգերը, որոնց դու ես արարել, պիտի գան և երկրպագեն քո առջև, Տե՛ր, և պիտի փառք տան քո անվանը։
10Որովհետև դու մեծ ես և հրաշքներ ես գործում. միայն դու ես Աստված։
11Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհը, որ ես գնամ քո ճշմարտությամբ. միացրո՛ւ իմ սիրտը, որ վախենա քո անունից։
12Իմ ամբողջ սրտով պիտի գոհություն մատուցեմ քեզ, Տե՛ր իմ Աստված, և հավիտյան պիտի փառավորեմ քո անունը։
13Որովհետև մեծ է քո ողորմությունն իմ նկատմամբ, և դու փրկեցիր իմ անձը ստորին դժոխքից։
14Ո՜վ Աստված, ամբարտավանները ոտքի ելան իմ դեմ, և բռնավորների ամբոխը փնտրում է իմ անձը, և քեզ իրենց առջև չեն դնում։
15Բայց դու, ո՜վ Տեր, գթած և ողորմած Աստված ես, երկայնամիտ ես և քաղցրությամբ ու ճշմարտությամբ հարուստ։
16Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ. քո զորությունը տո՛ւր քո ծառային և փրկի՛ր քո աղախնի որդուն։
17Բարության նշա՛ն ցույց տուր ինձ, որ ինձ ատողները տեսնեն և ամաչեն, որովհետև դու, Տե՛ր, օգնեցիր և մխիթարեցիր ինձ։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 86: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք