ՍԱՂՄՈՍՆԵՐ 80
80
Աղոթք ազգի վերանորոգման համար
Երգողների գլխավորին։ Շոշանիմ-էտութով։ Ասափի սաղմոս։
1Ո՛վ Իսրայելի Հովիվ, ակա՛նջ դիր. դու, որ Հովսեփին առաջնորդում ես հոտի պես, փայլի՛ր դու, որ նստում ես քերովբեների վրա։
2Եփրեմի և Բենիամինի և Մանասեի առջև արթնացրո՛ւ քո զորությունը, ե՛կ մեզ ապրեցնելու համար։
3Ո՜վ Աստված, վերադարձրո՛ւ մեզ և փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։
4Ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, մինչև ե՞րբ պիտի բարկանաս քո ժողովրդի աղոթքի վրա։
5Արտասուքի հաց ես կերցնում նրանց և մեծ չափով արցունք ես նրանց խմեցնում։
6Մեզ կռվի պատճառ ես դարձնում մեր դրացիների համար, և մեր թշնամիներն իրենց մեջ ծաղրում են մեզ։
7Ո՛վ Զորությունների Աստված, վերադարձրո՛ւ մեզ և փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։
8Մի որթատունկ փոխադրեցիր Եգիպտոսից, ազգեր դուրս հանեցիր և տնկեցիր այն։
9Ճանապարհ պատրաստեցիր նրա առջև և հաստատեցիր նրա արմատները, և նա լցրեց երկիրը։
10Սարերը ծածկվեցին նրա ստվերով, և Աստծու մայրիների պես են նրա ճյուղերը։
11Նրա ոստերը երկարացրիր մինչև ծովը և նրա ճյուղերը՝ մինչև գետը։
12Ինչո՞ւ հիմա քանդեցիր նրա ցանկապատը, որ ճանապարհով բոլոր անցնողները կողոպտեն այն։
13Անտառի խոզն ապականում է այն, և վայրի գազանը արածում է նրա մեջ։
14Ո՛վ Զորությունների Աստված, դարձի՛ր, երկնքից նայի՛ր և տե՛ս, ե՛կ և նայի՛ր այս որթատունկին
15Եվ նրա նոր բուսած ճյուղին, որ քո աջը տնկեց, և այն որդուն, որին զորացրիր քեզ համար։
16Այրված է, կրակով կտրված. կորչում են քո երեսի սաստելուց։
17Թող ձեռքդ քո աջ ձեռքի մարդու վրա լինի, այն մարդու որդու վրա, որին զորացրիր քեզ համար։
18Այլևս քեզնից պիտի ետ չդառնանք. կենդանացրո՛ւ մեզ, և կկանչենք քո անունը։
19Ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, վերադարձրո՛ւ մեզ, փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 80: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018