Ինչպես երազն է զարթնելուց հետո, այնպես էլ դու, Տե՛ր, զարթնելիս պիտի անարգես նրանց պատկերը։ Երբ իմ սիրտը դառը ցավեց, և իմ հոգուց խոցվեցի, Այն ժամանակ ես հիմար էի և չիմացա. անասունի պես եղա քո առաջ։ Բայց միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ աջ ձեռքից։ Դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով և վերջը փառքով պիտի ընդունես ինձ։ Ո՞վ ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում։ Թեև մաշվում են սիրտս ու մարմինս, սակայն Աստված հավիտյան իմ սրտի ուժն է և իմ բաժինը։ Որովհետև քեզնից հեռացողներն ահա պիտի կորչեն. դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, որ շնություն են անում քո դեմ։ Բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն. իմ հույսը դնում եմ Տեր Աստծու վրա, որ քո բոլոր գործերը պատմեմ։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 73
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 73:20-28
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր