ՍԱՂՄՈՍՆԵՐ 54

54
Թշնամիներից պաշտպանվելու աղոթք
Երգողների գլխավորին։ Նիկինոթով։ Դավթի երգ. երբ զիփացիները եկան և Սավուղին ասացին. «Ահա Դավիթը թաքնված է մեզ մոտ»։
1Ո՜վ Աստված, քո անունով ազատի՛ր ինձ և քո զորությամբ իրավո՛ւնք տուր ինձ։
2Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ բերանի խոսքերին.
3Որովհետև օտարները իմ դեմ ելան, և զորավորները փնտրում են իմ անձը. նրանք Աստծուն չեն դնում իրենց աչքի առաջ։ (Սելա)։
4Ահա Աստված իմ օգնականն է, Տերը պահպանում է իմ անձը։
5Նա չարիքը կդարձնի իմ թշնամիների վրա. քո ճշմարտությամբ կորցրո՛ւ նրանց։
6Ես հոժար կամքով ընծա կմատուցեմ քեզ և կգովեմ քո անունը, ո՜վ Տեր, որովհետև այն բարի է։
7Որովհետև դու ամեն նեղությունից փրկում ես ինձ, և իմ աչքն ուրախությամբ է նայում իմ թշնամիների վրա։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 54: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում